SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ

16.09.2026 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#SAV group #Կոնվերս Բանկ

2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից եւ արդյունավետ լուծումներ։ 


Տարիների ընթացքում ուսումնասիրելով շուկայի պահանջներն ու արտադրողների կարիքները՝ ընկերությունը մշակել է սեփական տեխնոլոգիական լուծումները եւ ստեղծել հեղինակային սարքավորումներ, որոնք այսօր պահանջված են շուկայում։

Ընկերության առանձնահատուկ լուծումներից է «երկուսը մեկում» մոդելը, որի շնորհիվ հնարավոր է դառնում լավաշի եւ հացաբուլկեղենի համաժամանակյա արտադրությունը։

Այս պահին ընկերության մասնագետներն աշխատում են արտադրության արդյունավետության բարձրացմանը միտված նոր նախագծերի իրականացման շուրջ։

Ընկերության զարգացման ծրագրերն իրականացնելու եւ արտադրական հնարավորություններն ընդլայնելու ճանապարհին կարեւոր դեր է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Նոր սարքավորումների ձեռքբերման եւ բիզնեսի զարգացման նպատակով SAV group-ն օգտվել է վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի Converse SME եւ Converse Leasing ֆինանսավորումներից։

Converse SME-ի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում մինչեւ 250 մլն ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով՝ մինչեւ 180 ամիս մարման ժամկետով։
Converse Leasing-ի շրջանակում ֆինանսավորման չափը մինչեւ 1 մլրդ ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ է, ժամկետը՝ մինչեւ 84 ամիս։

SAV group-ում վստահ են՝ զարգացման հաջորդ փուլերում եւս Կոնվերս Բանկը շարունակելու է հանդես գալ որպես վստահելի գործընկեր՝ աջակցելով ընկերության աճի եւ զարգացման ծրագրերին։

Տեսանյութն՝ այստեղ:
 
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1469

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW