ԿԲ-ն նոր կանոնակարգ է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտի համար

17.09.2026 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #կրիպտոակտիվների ոլորտ

Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։


ԿԲ-ն ներկայացնում է ոլորտը կարգավորող եւս մեկ կանոնակարգի՝ «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործառույթների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնություն տրամադրելու կարգը, պայմանները եւ ժամկետները, համաձայնության մերժման հիմքերը» կանոնակարգ 7/13-ի նախագիծը:

«Բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հրավիրում ենք ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 1-ը։ Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել mcba@cba.am էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Ներկայացված առաջարկությունները ԿԲ-ի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:
 
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Դիտում՝ 1013

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW