2025թ․ եւ 2026թ․ 1-ին կիսամյակի տվյալներով Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար Նաիրի Ինշուրանսի Խորհուրդը համալրվել է միջազգային հեղինակություն ունեցող անդամով։ Խորհրդին միացել է Ուզբեկստանի խոշորագույն՝ «Ուզբեկինվեստ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Ռուստամ Ազիմովը։ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես դեռ 2026թ․ ապրիլին էր հաստատել Ռուստամ Ազիմովին Ընկերության Խորհրդի անդամի պաշտոնում։ Օրերս նա Հայաստան էր այցելել՝ Նաիրի Ինշուրանսի թիմին ծանոթանալու, Ընկերության զարգացման տեսլականի շուրջ ղեկավարության հետ տեղում մտքեր փոխանակելու նպատակով։Ռուստամ Ազիմովը տասնամյակների փորձ ունի ֆինանսական, ապահովագրական եւ կառավարման ոլորտներում։ Նա երկար տարիներ եղել է Ուզբեկստանի Արտաքին տնտեսական գործունեության ազգային բանկի խորհրդի հիմնադիր-նախագահը, հիմնադրել եւ ղեկավարել է «Իպակ Յուլի» բանկը։ Ռուստամ Ազիմովը շուրջ 20 տարի զբաղեցրել է բարձր պաշտոններ Ուզբեկստանի պետական կառավարման համակարգում՝ ներառյալ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնները։ Նա տնտեսագիտական գիտությունների դոկտոր է, մի շարք գրքերի հեղինակ, որոնք լույս են տեսել աշխարհի առաջատար գրահրատարակչատների կողմից տարբեր լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն։«Իմ տասնամյակների փորձառությամբ ես Նաիրի Ինշուրանսում տեսնում եմ կայունություն ու միաժամանակ մշտական շարժում դեպի առաջ, այսինքն՝ զարգացում։ Այս երկու արժեքները հիմնաքարային են ֆինանսական ոլորտում գործող ընկերության հանդեպ վստահություն ձեւավորելու համար։ Կարծում եմ՝ սա Նաիրիի այս 3 տասնամյակի հաջողության բանալիներից մեկն է։ Միացել եմ Նաիրի Ինշուրանսի կառավարման Խորհրդին նաեւ համոզմունքով, որ իմ տարիների փորձը կարող եմ ներդնել ոչ միայն ընկերության, այլեւ հայաստանյան ապահովագրական ոլորտի զորացման համար»,- նշել է Ռուստամ Ազիմովը։Նաիրի Ինշուրանսի Խորհրդի նախագահ, բաժնետեր Վահագն Խաչատրյանն ասել է, որ Ընկերության համար մեծ հաղթանակ ու պատիվ է Ռուստամ Ազիմովի փորձառությամբ Խորհրդի անդամ ունենալը։«Նաիրին այսօր շուկայում առաջատարի դիրքում է, բայց չենք ուզում ու չենք էլ պատրաստվում այստեղ կանգ առնել․ մենք ավելի հեռուն ենք նայում ու վստահ եմ՝ պարոն Ազիմովից շատ բան ունենք սովորելու։ Ծանոթանալով «Ուզբեկինվեստի» զարգացման պատմությանը, թե ինչպես կարճ ժամանակում պարոն Ազիմովի արդյունավետ կառավարման արդյունքում ընկերությունը դարձավ ոչ միայն խոշորագույնը երկրում, այլեւ ասիական շուկայում, վստահ ենք, որ Նաիրիի զարգացման նոր շրջափուլում Ռուստամ Ազիմովը կարեւոր դեր է ունենալու»,- նշել է Վահագն Խաչատրյանը։Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն ընդգծել է՝ Ռուստամ Ազիմովի հեղինակությամբ եւ փորձառությամբ մարդու ներկայությունը Խորհրդում պատասխանատվություն է։«Պարոն Ազիմովն ընդունեց մեր առաջարկն Ընկերության պատմությունն ու զարգացման ընթացքն ուսումնասիրելուց հետո։ Սա նշանակում է, որ ոչ միայն մենք ընտրեցինք Ռուստամ Ազիմովին, այլեւ նա ընտրեց մեզ, վստահեց Նաիրիին ու, իհարկե, սա մեծագույն պատասխանատվություն է ոչ թե շարունակելու Ընկերության զարգացմանը տեմպն ու դինամիկան, այլեւ ավելացնելու այն, ընդլայնելու մեր հնարավորությունները»,- նշել է Մանե Մարտիրոսյանը։Նա վստահ է, որ Ռուստամ Ազիմովն իր փորձով, միջազգային կապերով նպաստելու է Նաիրիի զարգացմանն ու միջազգային հեղինակության կառուցմանը։Նաիրի Ինշուրանսն ու «Ուզբեկինվեստը» ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել դեռ 2025թ․-ին։Նաիրի Ինշուրանսը Հայաստանում միակ ապահովագրական ընկերությունն է, որը հեղինակավոր Moody’s-ից ունի վարկանիշ․ այն այս տարի բարձրացվել է՝ B1-ից դառնալով Ba3՝ կայուն հեռանկարով։Նաիրի Ինշուրանսն առաջինն է, որ Հայաստանում ներդրեց միջազգային առողջապահական ապահովագրական համապարփակ ծրագիր (Global Health Insurance)՝ աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերության՝ AXA Health International-ի հետ համատեղ։ Tweet Դիտում՝ 1482