Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են արագացնել «Պարզեցված մաքսային միջանցքի» գործարկումը

14.09.2026 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան #ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում քննարկել է հայ-իրանական մաքսային եւ առեւտրային համագործակցության խորացման հարցերը։


ԻԻՀ տնտեսական հարցերի եւ ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տվյալների փոխանակման համակարգի գործարկումը, շարունակել աշխատանքը լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ, երկարաձգել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման համաձայնագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ՝ մշակել մեխանիզմներ սահմանային թողունակության ավելացման համար։

Հանդիպմանը ստորագրվել է Հայաստանի եւ Իրանի տարածքներով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը, որի հիմնական նպատակն արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է եւ մաքսային հսկողության եւ ձեւակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը։
Դիտում՝ 243

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW