ԿԲ նախագահ. Եթե ՌԴ-ն թանկացնի գազը, այն երկակի էֆեկտ կունենա տնտեսության վրա

15.09.2026 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գազի գին #Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար բարձրացնել գազի գինը, «այն երկակի էֆեկտ կարող է ունենալ մեր տնտեսության համար»:

 
«Օրինակ` կարող է ունենալ առաջնային էֆեկտ, այն կարող է վերաբերել ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, որը կարող է իր հետ բերել ռիսկ տնտեսության անկման հետ կապված»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանի խոսքով՝ գազի թանկացման «այդ սցենարը մտքում միշտ ունեցել ենք, սակայն այն ավելի շատ ոչ թե Ա կամ Բ տիպի սցենար է, այլ ավելի շատ X տիպի է` ապոկալիպտիկ մի բան է ենթադրում, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն»:
Դիտում՝ 842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW