IDBank-ը հաճախորդների շնորհակալության օր է անցկացրել Վանաձորում

13.07.2026 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Հաճախորդների շնորհակալության օր

IDBank-ի սիրված ավանդույթներից մեկը՝ Հաճախորդների շնորհակալության օրը, այս անգամ անցկացվել է Վանաձորի մասնաճյուղում։ 


IDBank-ի Հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարեւորությունը բանկ-հաճախորդ համագործակցության շրջանակում։

«Մեզ համար անչափ կարեւոր է լինել մեր հաճախորդների կողքին ինչպես թվային տիրույթում, այնպես էլ ֆիզիկապես։ Թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ մենք կարեւորում ենք հաճախորդների հետ կենդանի շփումը՝ սպասարկման ընթացքում ձգտելով յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում։ Շնորհակալ ենք մեզ ընտրելու համար»,- նշել է Սեդա Ավագյանը։

Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողության անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։ 

Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Աշոտ Խոջայանի խոսքով՝ Հաճախորդների շնորհակալության օրն էլ ավելի է ընդգծում բանկի եւ հաճախորդների միջեւ ձեւավորված ամուր կապը։ 

«Ամեն օր մենք սիրով եւ բարձր պատասխանատվությամբ սպասարկում ենք Վանաձորի եւ հարակից համայնքների բնակիչներին։ Հաճախորդների շնորհակալության օրը հիանալի առիթ է հաճելի անակնկալներով շնորհակալություն հայտնելու նրանց վստահության համար։ Մեր հաճախորդների գոհունակությունն ու դրական արձագանքը թիմի արդյունավետ աշխատանքի գնահատականն են»,- ասել է Աշոտ Խոջայանը։

IDBank-ից հավաստիացնում են, որ բանկի մյուս մասնաճյուղերի համար անակնկալները դեռ առջեւում են։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1213

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW