Ուզբեկստանը մտադիր է մինչեւ 2030 թվականը արտասահմանյան ներդրողներից ֆինտեխ ոլորտ ներգրավել $ 1 մլրդ։Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի ղեկավար Թիմուր Իշմետովը։«Ուզբեկստանը բաց է ներդրումների, տեխնոլոգիաների եւ երկարաժամկետ գործընկերության համար։ Տարածաշրջանային ֆինանսական փոխկապակցվածությունը հնարավոր չէ կառուցել մեկ երկրի ուժերով։ Մենք հրավիրում ենք մեր գործընկերներին համատեղ աշխատել այն ենթակառուցվածքի եւ ստանդարտների վրա, որոնք միմյանց կկապեն Կենտրոնական Ասիայի եւ այլ տարածաշրջանների շուկաները։ Ճիշտ գործընկերության պայմաններում Կենտրոնական Ասիան կարող է ավելի փոխկապակցված, մրցունակ եւ համաշխարհային ֆինանսական համակարգին ինտեգրված տարածաշրջան դառնալ», - նշել է նա։Թիմուր Իշմետովը հայտնել է, որ Կենտրոնական բանկը ստեղծել է սեփական նորարարական հաբը, եւ ռեզիդենտների առաջին խմբի ընդունումը նախատեսվում է սկսել 2026 թվականի չորրորդ եռամսյակում։«Հաբը կապահովի ամբողջական ուղին՝ ինկուբացիայից եւ աքսելերացիայից մինչեւ կարգավորիչ ուղեկցում, փորձարկում եւ լուծումների պատրաստում շուկա մուտք գործելու համար», - նշել է նա։Ֆինտեխ էկոհամակարգի զարգացման առաջնահերթությունների թվում Թիմուր Իշմետովն առանձնացրել է ֆինանսական ենթակառուցվածքը.«Մենք մշակում ենք բաց բանկինգի API-ներ եւ վճարային ստանդարտներ, որոնք հնարավորություն կտան ֆինանսական համակարգին մասշտաբավորվել եւ փոխգործակցել տարբեր իրավազորությունների միջեւ»։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 262