Հայաստանում որոշ շահումով խաղեր պարտադիր կլիցենզավորվեն

15.09.2026 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շահումով խաղ #ՊԵԿ

2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ կդրվի «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը:


Դրա համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված եւ (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի եւ (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաեւ «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

ՊԵԿ-ը հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության եւ օրենքի պահանջների պահպանմամբ։
Դիտում՝ 189

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW