Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը եւ Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես մեկնարկելով բանկի նոր գլխամասի նախագծի իրականացումը։ Evocabank-ի նոր գլխամասը կկառուցվի Երեւանի Դեմիրճյան 14 հասցեում եւ կմիավորի բանկի բոլոր աշխատակիցներին մեկ ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատանքային միջավայրում։ Նախագծի իրականացումը վստահված է MVRDV միջազգային ճարտարապետական բյուրոյին։«Այսօր խորհրդանշական օր է բանկի համար։ Մենք նշում ենք բանկի զարգացման նոր փուլը։ Բանկի նոր գլխամասը լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող կենտրոն, որը, վստահ եմ, նոր նշաձող է սահմանելու Երեւանի քաղաքաշինական մշակույթում։ Այս նոր կենտրոնը դառնալու է բանկի նոր խորհրդանիշը, եւ այս պահն առանձնահատուկ իմաստ ունի, քանի որ այսօր մենք հավաքվել ենք բանկի ներկայիս՝ շուրջ 35 տարի գործող գլխամասի մոտ։ Մեր գործընկեր Green Rock Management Group-ի հետ մեզ երկար ճանապարհ է սպասվում, եւ համոզված եմ, որ արդյունքը կգերազանցի սպասելիքները»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։«Այսօր կարեւոր օր է ինչպես Evocabank-ի, այնպես էլ Green Rock-ի համար։ Մենք նշում ենք Evocabank-ի նոր գլխամասի նախագծի պաշտոնական մեկնարկը Երեւանում։ Այս համագործակցության հուշագրի ստորագրումով մենք սկսում ենք նախագծի հաջորդ փուլը, որը հիմնված է ամուր գործընկերության, արդյունավետ համագործակցության, մանրակրկիտ պլանավորման եւ ընդհանուր արժեքների վրա։ Evocabank-ն ունի իր նոր գլխամասի հստակ տեսլականը՝ ստեղծել ժամանակակից աշխատանքային միջավայր, որն արտացոլում է բանկի ինքնությունը, աջակցում է աշխատակիցներին եւ նպաստում բանկի հետագա զարգացմանը։ Մենք հպարտ ենք, որ ղեկավարում ենք այս նախագծի իրականացումը՝ գաղափարից մինչեւ շինարարության ավարտ։ Մեզ համար մեծ պատիվ է արժանանալ Evocabank-ի ղեկավարության վստահությանը, որի համար անկեղծ շնորհակալություն ենք հայտնում»,- ասել է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նախագծի մեկնարկը խորհրդանշող առաջին քայլը, կապսուլայի մեջ դրվել է Evocabank-ի նոր տեսլականը, որն ընկած է բանկի նոր գլխամասի եւ Evocabank-ի ապագա զարգացման հիմքում։ Tweet Դիտում՝ 2321