Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

07.07.2026 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #ՀԱՊՀ #ավարտական երեկո #Սոսո Պավլիաշվիլի

Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային - պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը։ Տոնական միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։


Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ նրանք կերտելու են Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի պատմությունը՝ իրենց գործունեությամբ, արժեքներով եւ մասնագիտական հաջողություններով նոր ուժ հաղորդելով համալսարանի շրջանավարտների մեծ համայնքին։ Նրա խոսքով՝ այսուհետ համալսարանը նրանց դիտարկում է ոչ միայն որպես շրջանավարտների, այլեւ որպես գործընկերների, որոնց հետ շարունակելու է քննարկել համալսարանի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտակրթական առաջընթացին վերաբերող հարցերը։

Ռեկտորը երախտագիտություն հայտնեց նաեւ համալսարանի բարերարներին եւ գործընկերներին՝ կրթական նախաձեռնություններին, ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Յունիբանկի Վարչության նախագահ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Յունիբանկը, լինելով համալսարանի բարերարներից մեկը, շարունակելու է իր երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ՝ աջակցելով համալսարանի զարգացմանը, կրթական նախաձեռնություններին եւ երիտասարդ մասնագետների կայացմանը։ «Յունիբանկը կարեւորում է կրթության եւ բիզնեսի միջեւ համագործակցության զարգացումը՝ աջակցելով այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, մրցունակ մասնագետների պատրաստմանը եւ երկրի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», - ընդգծեց Մեսրոպ Հակոբյանը: 

«Յունիբանկի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջեւ համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ Այն ուղղված է կրթական ծրագրերի կատարելագործմանը եւ դրանց գործնական կիրառմանը բիզնես միջավայրում։  Համագործակցության շրջանակում Յունիբանկի աջակցությամբ ՀԱՊՀ-ում ստեղծվել եւ գործում է նաեւ «Թվային բանկային գործ» լաբորատորիան, որտեղ իրականացվում են ժամանակակից կրթական ծրագրեր՝ բանկային ոլորտի համար բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4370

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW