Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր

08.07.2026 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #«Դեպի գիտակից ծնողավարում 2026» #համաժողով

Իդրամն ու «Ծնողական համայնք» ՀԿ-ն համագործակցում են արդեն երկրորդ տարին՝  նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին եւ նպաստել ավելի գիտակից ու ֆինանսապես գրագետ սերնդի ձեւավորմանը։


Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի փոխանցմամբ՝ ֆինանսական գրագիտության այս դասընթացներն արդեն չորս տարի է կազմակերպվում են Իդրամի եւ IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով երեխաների եւ մեծահասակների շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը։

«Ծնողական համայնք» ՀԿ-ն տարիներ շարունակ աշխատում է ծնողավարման մշակույթի զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով ծնողների հետ բաց երկխոսության հարթակներ։ 

«Ծնողական համայնք» ՀԿ համահիմնադիր-տնօրեն Մանե Սարոյանն ընդգծել է, որ Իդրամը ոչ միայն ֆինանսապես է աջակցել «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի իրականացմանը, այլեւ կիսել է կազմակերպության գաղափարներն ու առաքելությունը։ Նրա խոսքով՝ ծնողներին գիտելիքներով, աջակցությամբ եւ գործնական հմտություններով զինելը կարեւոր ներդրում է ոչ միայն առանձին ընտանիքների բարեկեցության, այլեւ ամբողջ հասարակության ապագայի համար։  



«Ամենամյա համաժողովի ընթացքում ծնողները քննարկեցին ժամանակակից ծնողավարման մարտահրավերները, իսկ ֆինանսական գրագիտության դասընթացի ժամանակ երեխաները սովորեցին խնայել, ճիշտ կառավարել սեփական գումարն ու պաշտպանվել զեղծարարություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:   

Դիտում՝ 4093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW