Ակբա բանկը եւ «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ եւ արագ

22.09.2026 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #«Հայկական Ծրագրեր»

Ակբա բանկի եւ «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։


Համագործակցության շրջանակում Ակբա բանկը միացել է «Հայկական Ծրագրերի» ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ բիզնեսին հնարավորություն տալով ֆինանսական գործարքներն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։

Բանկից հայտնել են, որ նոր լուծումը նախատեսված է հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների ու կորպորատիվ հաճախորդների համար՝ ֆինանսական գործառնությունները դարձնելով ավելի արագ, պարզ եւ արդյունավետ։ Համակարգի միջոցով բանկային գործարքները, վճարումները եւ քաղվածքների հետ աշխատանքը հնարավոր է իրականացնել անմիջապես հաշվապահական համակարգից՝ առանց տարբեր համակարգերի միջեւ ավելորդ անցումների։

Տեխնոլոգիական լուծումը բիզնեսին ազատում է ամենօրյա կրկնվող եւ տեխնիկական գործողություններից՝ նվազեցնելով ֆինանսական վարչարարության ծավալը եւ խնայելով ժամանակ։ Այլեւս անհրաժեշտ չէ ֆայլեր արտահանել կամ ներբեռնել, ինչպես նաեւ նույն տվյալները կրկնակի մուտքագրել։ Ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական հարթակում՝ ապահովելով գործընթացների արագություն եւ տվյալների ճշգրտություն։

«Մենք նոր լուծումներով փորձում ենք հեշտացնել մեր հաճախորդների կյանքը։ Կոնկրետ այս համագործակցությունը հիմնականում ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկություններին ու կորպորատիվ հաճախորդներին, եւ կարծում եմ, որ առաջարկվող լուծումները հարմարավետ եւ արդյունավետ կլինեն նրանց համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկը առաջիններից էր, որ ընդունեց մեր առաջարկած լուծումները, ինչը շատ մեծ գնահատական էր մեզ համար։ Համակարգը մենք անվանեցինք ՀԾ-կորպորատիվ բանկ, որի միջոցով անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ հպումով փոխանցվում են անմիջապես բանկ։ Էական է նշել, որ հաշվապահական համակարգից է տվյալը փոխանցվում, ոչ թե համակարգչից։ Նույնը գործում է հակառակ ուղղությամբ»,- ասել է «Հայկական Ծրագրեր» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսները կկարողանան իրականացնել իրենց առօրյա ֆինանսական, բանկային գործառնությունները` առանց համակարգերի միջեւ անցումներ կատարելու։ Արդյունքում նրանք կխնայեն էական ժամանակ եւ այն կտրամադրեն իրենց բիզնեսի զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ եւ կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Նշվում է, որ Ակբա բանկը կշարունակի ներդնել նորարարական գործիքներ՝ Հայաստանում բիզնեսի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Դիտում՝ 1077

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW