Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

04.08.2026 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody’s #Ակբա բանկ

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների եւ թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի։


Բանկից հայտնել են, որ այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին եւ ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է:

Նշվում է, որ գնահատականը բանկին շնորհվել է՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, կապիտալի ամուր բուֆերը, ինչպես նաեւ վճարունակության եւ իրացվելիության բարձր ցուցանիշները: 

Moody’s-ը նաեւ ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երկրի երեք խոշորագույն բանկերից մեկը: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 1308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW