Բիբլոս Բանկ Արմենիան ամփոփել է եւս մեկ հաջողված արշավ

24.08.2026 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Mastercard World #արշավ

Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտապանների համար կազմակերպված հատուկ արշավն ամփոփվել է․ բոլոր հաղթողներն արդեն ստացել են իրենց նվերները։


Չորս ամիս շարունակ՝ ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը, բանկի Mastercard World քարտով գնումներ կատարած հաճախորդները հնարավորություն ունեին մասնակցելու ամենամսյա խաղարկություններին՝ յուրաքանչյուր 250,000 դրամի գնումների դիմաց ստանալով մեկ մասնակցության կոդ։

Mastercard-ի հետ համատեղ կազմակերպված արշավի ընթացքում խաղարկվել է 20 նվերների փաթեթ՝ ճամպրուկով եւ ճամփորդական բարձով, ինչպես նաեւ 2 գլխավոր մրցանակ՝ յուրաքանչյուրը 2.5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտեր։

«Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար հանդես է գալիս իր հաճախորդների առօրյան ավելի հարմարավետ եւ հաճելի դարձնող արշավներով ու հատուկ առաջարկներով, որոնց մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 5628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW