Հայաստանի բանկային հատվածը մնում է լավ կապիտալացված եւ պահպանում է բարձր շահութաբերությունը, ինչին նպաստում են զուտ տոկոսային զգալի եկամուտը եւ կայուն տնտեսական աճը: Այս մասին ասվում է S&P Global Ratings գործակալության՝ Հայաստանի վարկանիշների հաստատման վերաբերյալ հաղորդագրության մեջ:«Վարկավորումը շարունակում է աճել վստահ տեմպերով՝ առաջին հերթին սպառողական եւ հիպոթեքային վարկավորման հաշվին, թեեւ մակրոպրուդենցիալ միջոցառումների խստացումն ու հիպոթեքի գծով հարկային արտոնությունների աստիճանական չեղարկումն արդեն սկսել են սառեցնել բնակարանների պահանջարկը, հատկապես Երեւանում: 24.08.2026 | 10:18 S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները Չնայած նրան, որ վարկավորման արագ աճն ավելացրել է մասնավոր հատվածի պարտքային բեռը, դրա հետ կապված ռիսկերն այս փուլում համարվում են կառավարելի՝ բանկերի կապիտալի հուսալի բուֆերների, ակտիվների կայուն որակի եւ այն ակնկալիքների շնորհիվ, որ շահութաբերությունը կպահպանվի բարձր մակարդակում՝ աստիճանաբար կարգավորվելով վերջին պիկային ցուցանիշներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:S&P Global Ratings-ը նշում է, որ բանկային հաշվեկշիռների աստիճանական ապադոլարացումը լրացուցիչ նվազեցրել է արտարժութային ռիսկերը:Բանկային հատվածի համար հիմնական ռիսկ է շարունակում մնալ պահպանվող աշխարհաքաղաքական անորոշությունը, նշում է S&P Global Ratings-ը: Tweet Դիտում՝ 3251