Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար Լիդիան Արմենիան տարեկան կհատկացնի $7-9 մլն

31.08.2026 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամուլսար #Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիան եւ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաեւ Ամուլսարի հարակից խոշորացված Ջերմուկ, Վայք եւ Սիսիան համայնքները կնքել են Համայնքային զարգացման համաձայնագիր։


Ըստ համաձայնագրի` Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության եւ արտադրության յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար համայնքների զարգացման նպատակով տրամադրել $7 միլիոն։ Եթե արտադրության փուլում ոսկու մեկ ունցիայի միջին գինը գերազանցի $3,550-ը, ընկերության տարեկան հատկացումը կկազմի $9 միլիոն: 
 
Ընկերությունից հայտնել են, որ տարեկան ներդրման 70%-ը բաշխվելու է Ջերմուկ, Վայք եւ Սիսիան խոշորացված համայնքների միջեւ՝ Համաձայնագրով սահմանված բանաձեւի համաձայն։ Մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով ուղղվելու է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ 

«Գումարները Լիդիան Արմենիայի կողմից ուղղակիորեն չեն փոխանցվելու համայնքային բյուջեներ։ Դրանք տրամադրվելու են ընկերության կողմից հիմնադրված Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամին:

Համաձայնագրի կնքմամբ ձեւավորվում է Ամուլսարի շրջակա համայնքներին Լիդիան Արմենիայի երկարաժամկետ աջակցության կանխատեսելի, թափանցիկ եւ ինստիտուցիոնալ համակարգ»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2926

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW