Idram Junior հավելվածի արդեն սիրված Junius մրցաշարը մեկնարկում է վերջին անգամ՝ երեխաներին տալով խաղալու միջոցով կրթվելու եւ արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորություն։ Junius ֆինանսական առցանց մրցաշարին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին սպասվում են Իդրամ ընկերության կողմից սահմանված մրցանակները:Մրցաշարի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կհաղթահարի 1-ից 50-րդ բոլոր փուլերը եւ կհավաքի առավելագույն թվով բյուրեղներ։ Եթե մի քանի մասնակից ունենա հավասար քանակի բյուրեղներ, հաղթող կհամարվի այն մասնակիցը, ով բոլոր փուլերը կանցնի ամենակարճ ժամանակում։Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին սպասում են ֆինանսական գրագիտության եւ մաթեմատիկայի վերաբերյալ 7 հետաքրքիր հարց՝ համապատասխան ընտրված տարիքային խմբին։ Մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնց Idram Junior օգտահաշիվը նույնականացվել է ծնողի կողմից։Եթե հաղթող մասնակցի Idram Junior հաշիվը նույնականացված չէ, հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած հաջորդ մասնակիցը, որի հաշիվը նույնականացված է։Կարգավորումներում պարտադիր է ընտրել մասնակցի դասարանին համապատասխան հարցաշարը, հակառակ դեպքում մասնակցության արդյունքները կհամարվեն անվավեր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ պետք է նշել այն դասարանը, որտեղ երեխան սովորել է նախորդ ուսումնական տարում, ոչ թե այն, որը հաճախելու է սեպտեմբերին, օրինակ, եթե երեխան ավարտել է 4-րդ դասարանը եւ տեղափոխվել 5-րդ դասարան՝ խաղալիս պետք է ընտրի 4-րդ դասարանը։ Մրցանակներ՝ 3-4-րդ դասարաններ1-ին տեղ - Samsung Galaxy Tab S10 պլանշետ2-րդ տեղ - Ֆոտոխցիկ Instax Mini SE3-րդ տեղ - Yerevan Park նվեր-փաթեթ 2 հոգու համար5-6-րդ դասարաններ1-ին տեղ - Nintendo Switch OLED2-րդ տեղ - Samsung սմարթ ժամացույց3-րդ տեղ - Puma նվեր-քարտ7-8-րդ դասարաններ1-ին տեղ - Apple iPad 11 (2025)2-րդ տեղ - iSpace նվեր քարտ 3-րդ տեղ - AirPods 4 ականջակալներՄրցանակները կհանձնվեն հաղթող մասնակիցների ծնողներին։Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով եւ ներբեռնել հավելվածը, նույնականացնել երեխային՝ որպես Idram Junior օգտատեր, հավելվածի ներբեռնումից հետո ընտրել խաղը եւ մասնակցել մրցույթին։Մրցույթը կավարտվի 2026թ․ սեպտեմբերի 4-ին։Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2622