Իդրամ եւ IDBank. Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում

14.08.2026 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank #ֆինանսական գրագիտություն

Այս ամառ եւս Իդրամի եւ IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։


Ընկերությունից հայտնել են, որ օգոստոսի 11-ից 16-ը երեխաները հնարավորություն են ունեցել համատեղել ակտիվ հանգիստն ու նոր գիտելիքները․ սովորել են կողմնորոշվել բարդ տեղանքում, ծանոթացել առաջին բուժօգնության հիմունքներին, իսկ ճամբարային օրերից մեկը նվիրված էր ֆինանսական գրագիտությանը։ 

Իդրամի եւ IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի հետ երեխաները քննարկել են ֆինանսների ճիշտ կառավարման, անկանխիկ վճարումների եւ ֆինանսական անվտանգության հիմնական կանոնները։

Իդրամն ու IDBank-ը երկրորդ տարին անընդմեջ ֆինանսավորում են այս ճամբարի անցկացումը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ Երեխաների ֆինանսական եւ թվային գրագիտության զարգացումը ընկերությունների սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից է։

Տարբեր ուսումնական հաստատություններում եւ ճամբարներում իրականացվող «Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է՝ օգնելով երեխաներին դեռ վաղ տարիքից ձեռք բերել առօրյա կյանքում անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ եւ հմտություններ։

Իդրամ եւ IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4988

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW