Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս եւ մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու եւ երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։ 2021 թվականից ի վեր «Հայորդի» ճամբարն ամեն տարի հյուրընկալում է զոհված զինծառայողների երեխաներին․ նրանց թիվն արդեն հասել է 1500-ի։Այս տարի դասընթացներին մասնակցել է շուրջ 300 երեխա, որոնք արդեն գիտեն, թե ինչպես են աշխատում բանկերը եւ ինչպես կատարել անկանխիկ գործարքներ։ Դասընթացներն առանձնացան յուրահատուկ ակտիվությամբ եւ անսպառ հարցերով. երեխաներին հետաքրքրում էր՝ ինչ անել քարտը կորցնելու դեպքում կամ ինչպես վարվել այլ անձի քարտը պատահաբար գտնելիս։ Դասընթացի ավարտին Իդրամն ու IDBank-ը մասնակիցներին անակնկալներ մատուցեցին, իսկ ամենաակտիվներին՝ հատուկ խրախուսական նվերներ։IDBank-ի ավագ դասընթացավար Գեւորգ Դարախչյանի խոսքով՝ ֆինանսների ճիշտ կառավարումը հմտություն է, որն անհրաժեշտ է ձեւավորել փոքր տարիքից։«Մեզ համար շատ կարեւոր է նյութը երեխաներին մատուցել իրական օրինակներով։ Սա օգնում է նրանց ավելի լավ պատկերացնել՝ ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն եւ խնայել միջոցները։ Այս հարցում Idram Junior հավելվածը հրաշալի օգնական է երեխաների համար․ այն հնարավորություն է տալիս ծնողների վերահսկողությամբ վճարումներ կատարելու եւ ձեւավորելու գումար խնայելու մշակույթ։ Իսկ հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ուսուցումը դարձնում է խաղային եւ հետաքրքիր՝ հնարավորություն տալով երեխաներին ստանալ արժեքավոր նվերներ»,- նշել է Գեւորգ Դարախչյանը։«Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը բարձր է գնահատել Իդրամի եւ IDBank-ի հետ համագործակցությունը։«Ընկերությունների հետ այս տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Այս տարի «Հայորդի» ճամբարում 3 փուլով անցկացվեցին ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնց մասնակցեց շուրջ 300 երեխա։ Արդյունքում նրանք սովորեցին, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը, ինչպես խուսափել զեղծարարություններից եւ կառավարել սեփական ֆինանսները»,- ասել է Վաչե Վարդանյանը։Idram&IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3045