Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից եւ վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։ Տարիների ընթացքում փոքր նախաձեռնությունը վերածվել է սեփական արտադրություն ունեցող բրենդի՝ լայն տեսականիով եւ հազարավոր հավատարիմ սպառողներով։ PinkBerry-ն շուկայում առանձնանալու ճանապարհը սկսել է տարբերվող տեսքից ու համարձակ գաղափարներից՝ կարեւորելով ոչ միայն արտադրանքի համն ու որակը, այլեւ դրա ներկայացումը։Այսօր ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել արտադրության զարգացման, նոր տեխնոլոգիաների եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով Pink Berry-ի արտադրամասում տեղադրվել են արեւային վահանակներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել էներգիայի ծախսերը եւ ավելի արդյունավետ կազմակերպել արտադրությունը։Ընկերության հաջորդ մեծ նպատակը հայկական բրենդը միջազգային շուկաներում ներկայացնելն է՝ պահպանելով այն սկզբունքները, որոնցով սկսվել է պատմությունը՝ որակ, նորարարություն եւ տարբերվելու համարձակություն։Տեսանյութն՝ այստեղ: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 398