«Կողք կողքի» ծրագիրը՝ Սեւան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank

21.08.2026 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Կողք կողքի»

IDBank-ը եւ «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաեւ մարդու ներուժի բացահայտման եւ ակտիվացման փորձի վրա։


Համագործակցության նպատակն է Սեւան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին օգնել ոչ միայն հաղթահարել տեղահանման հետեւանքները, այլեւ դառնալ իրենց նոր համայնքի ակտիվ մասնակիցն ու զարգացման նախաձեռնողը։

«Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը հնարավորություն է տալիս անհատներին նվիրատվություններ անել կարիքավոր ընտանիքներին, մասնավորապես՝ Արցախից տեղահանվածներին:     

««Կողք կողքի» ծրագիրը միտված է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ստեղծելով իրական հնարավորություններ կրթության եւ աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։ «Դէկավվա ֆոնդ»-ի հետ այս համագործակցությունը կարեւոր քայլ է Սեւան համայնքում բնակություն հաստատած ընտանիքներին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու գործում։ Ընդ որում, մեր աջակցությունը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ ինչպես մեր մյուս նախագծերում, այստեղ եւս նախատեսում ենք անցկացնել ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք շահառուներին կօգնեն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ ճիշտ եւ գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար»,- ասել է IDBank-ի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

«Այս ծրագիրը հերթական աջակցման նախաձեռնությունը չէ, այլ ներդրում՝ համայնքի ապագայի մեջ։ Մենք գնահատում ենք մեր գործընկերների վստահությունը եւ հավատում ենք, որ այս համագործակցությունը կստեղծի երկարաժամկետ ու չափելի փոփոխությունների հիմք»,- նշել է «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը:

«Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում IDBank-ն ավելի վաղ համագործակցության հուշագիր էր ստորագրել նաեւ Երեւանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում ֆինանսավորվել էին Մայր բուհի 103 արցախցի ուսանողների կրթավճարները (ավելի քան 35 մլն դրամ)՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին եւ սոցիալական կայունությանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW