Թրամփը ներկայացրել է ԱԲ եւ կրիպտոարժույթների համակարգողի թեկնածությունը

06.12.2024 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Դոնալդ Թրամփը ձեռներեց եւ ներդրող Դէվիդ Սաքսին առաջադրել է արհեստական բանականության եւ կրիպտոարժույթների ոլորտում ամերիկյան վարչակազմի քաղաքականության համակարգողի նոր պաշտոնում։

«Դէվիդը պատասխանատու կլինի Ամերիկան երկու ոլորտներում համաշխարհային առաջատար դարձնելու համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

ԱՄՆ ընտրված նախագահն երկրի պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է արհեստական բանականության եւ կրիպտոարժույթների ոլորտում Վաշինգտոնի քաղաքականության համակարգողի պաշտոնը։

52-ամյա Սաքսը Craft Ventures եւ Yammer ընկերությունների համահիմնադիրն է: Ինչպես նշում է Bloomberg-ը, Սաքսն օգնել է Թրամփի նախընտրական արշավի համար նվիրատվություններ ստանալ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներից, մասնավորապես՝ հունիսին Սան Ֆրանցիսկոյում հանրապետականների աջակցության միջոցառում էր կազմակերպել։

Դեկտեմբերի 5-ին բիթքոյնի գինը հասել է պատմական նոր առավելագույն ցուցանիշին՝ գերազանցելով $100 հազարը։ Թրամփը նախկինում ասել էր, որ Վաշինգտոնը պետք է մեծ ուշադրություն դարձնի կրիպտոարժույթներին, հակառակ դեպքում այդ շուկայում կգերիշխեն այլ երկրներ, առաջին հերթին՝ Չինաստանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW