ԵՄ-ն կազատի հայկական ապրանքների շուրջ 80%-ի ներմուծումը մաքսատուրքերից

24.09.2026 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Հայաստան #արտահանում

Եվրամիության խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առեւտրային արտոնությունների կարգավորման առաջարկին:


Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԵՄ այս կարգավորմամբ կազատականացվի դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ 

«Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առեւտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը եւ ՀՀ–ԵՄ տնտեսական ու առեւտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1045

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW