ՀԲ-ն ողջունում է Հայաստանում հարկային համակարգի բարեփոխումը

18.12.2024 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Համաշխարհային բանկի նոր զեկույցում ասվում է, որ հարկային համակարգի արդարության բարձրացումը եւ կրթության որակի բարելավումը կարող են օգնել Հայաստանին իրագործել եկամուտների, կրթության եւ կայուն տնտեսական աճի նպատակներին:

Փաստաթղթում ասվում է, որ թեեւ Հայաստանը վերջին տարիներին բարելավել է հարկերի հավաքագրման ցուցանիշները՝ 2021-2023 թվականներին հասնելով հարկեր/ՀՆԱ-ի հարաբերակցության մոտ 24% ցուցանիշին, երկիրը չի ապահովել կառավարության միջնաժամկետ ծրագրով սահմանված 25% նպատակային ցուցանիշը։

Այս նպատակին հասնելու եւ հարկային համակարգում թերությունները վերացնելու համար ՀԲ-ն առաջարկում է ընդլայնել հիմնական հարկային ռեժիմը, որպեսզի ավելի շատ բիզնեսներ հարկվեն միանման հարկերով, սահմանափակել շրջանառության հարկի կիրառման շրջանակը եւ արդիականացվել թվային տնտեսության հարկային կանոնները։
Դիտում՝ 16386

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW