Banks.am-ի «Զրոյից» շարքը հատուկ մրցանակի է արժանացել

28.09.2019 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թվապատում #Զրոյից
«Թվապատում» լրագրողական 5-րդ մրցույթում Banks.am«Զրոյից» շարքի հեղինակ Ամալի Խաչատրյանը հատուկ մրցանակի է արժանացել։

«Մեզ համար շատ դժվար էր ընտրել Ամալիի շարքի որեւէ նյութ, որովհետեւ այն ներկայացված էր «Գործող անձ» անվանակարգում։ «Զրոյից»-ը մեծ շարք է, որտեղ ոչ միայն նյութերն են շատ, այլեւ հերոսներն են շատ։ Շատ բարդ ընտրություն էր, այդ պատճառով էլ  մենք որոշեցինք անպայման հատուկ նշել հենց հեղինակին», -ասել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Banks.am«Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Դիտում՝ 3127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai