Crunchbase-ի տվյալների համաձայն՝ համաշխարհային ֆինտեխ ընկերությունների վենչուրային ֆինանսավորումը 2026 թվականի առաջին կիսամյակում հասել է $28,6 միլիարդի, ինչը 23%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է Finextra.com-ը: Այս ցուցանիշը, սակայն, 17,3%-ով նվազել է 2025 թվականի երկրորդ կեսին հավաքագրված 34,6 միլիարդից, որը երեք տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր։Չնայած ֆինանսավորման գործարքների թվի 26%-ով նվազմանը (դրանց թիվը հասել է 1605-ի), անցած տարվա հետ համեմատ աճը տեղի է ունեցել խոշոր հսկաների համար նախատեսված մեգառաունդներում ներդրողների կողմից միջոցների ներդրման հաշվին: Այսպես, կիսամյակի ընթացքում Ramp-ը ներգրավել է $750 միլիոն, Ebury-ն՝ $748 միլիոն, իսկ ֆրանսիական Alan ընկերությունը՝ $545 միլիոն։ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ ֆինանսավորման ծավալով. երկրին բաժին է հասնում $15 միլիարդ, որը ներգրավված բոլոր միջոցների ավելի քան 50%-ն է։ Այնուհետեւ հաջորդում է Մեծ Բրիտանիան $2,7 միլիարդով, իսկ հնդկական ընկերությունները ներգրավել են $1,9 միլիարդ:Արհեստական բանականությունն ամենախոստումնալից տեխնոլոգիան է, որը խթանում է ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է ակտիվների կառավարումը, եւ դրդում է Ramp-ի նման ընկերություններին կատաղի մրցակցել լավագույն մասնագետների համար։Միաժամանակ, IPO-ի շուկան շարունակում է թույլ մնալ. տարվա առաջին կեսին միայն երեք ընկերություն է մուտք գործել բորսա՝ բրազիլական PicPay-ն ու AgiBank-ը, ինչպես նաեւ ճապոնական PayPay-ը: Ի տարբերություն դրանց, ոլորտի շատ հսկաներ, այդ թվում՝ Stripe-ը, Plaid-ը, Ramp-ը, Revolut-ը եւ Monzo-ն, շարունակում են սպասել իրենց ժամանակին, քանի որ դրանց շուկայական կապիտալիզացիան կտրուկ աճում է:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4881