Revolut-ը բանկային լիցենզիա է ստացել Ավստրալիայում

21.07.2026 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #Ավստրալիա #լիցենզիա

Բրիտանական Revolut ֆինտեխ ընկերությունը բանկային լիցենզիա է ստացել Ավստրալիայի կարգավորող մարմնից՝ հուլիսի 21-ին պաշտոնապես գործարկելով Revolut Bank Australia-ն, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։


Նշվում է, որ գործող հաճախորդների համար անցումը լիցենզավորված բանկին ավտոմատացված կլինի եւ չի պահանջի որեւէ լրացուցիչ գործողություն, իսկ բոլոր նոր հաճախորդները կմիանան անմիջապես Revolut Bank Australia-ին։

Լիցենզիա ստանալուց հետո ընկերությունը պարտավոր կլինի հինգ տարվա ընթացքում տեղական շուկայում ներդնել գրեթե 400 միլիոն ավստրալական դոլար (մոտ $280 միլիոն):

Revolut-ի՝ Ավստրալիայում բանկային լիցենզիա ստանալու ցանկության մասին դեռեւս 2021 թվականին հաղորդել էր Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Մեթ Բաքսբիին։

Դրանից մեկ տարի առաջ բանկի ավստրալական դուստր ընկերությունը ստացել էր ֆինանսական լիցենզիա եւ գրանցվել էր փողերի լվացման դեմ պայքարի գործակալությունում որպես արժույթի թվային փոխանակման ծառայություն։

Revolut-ն արդեն ունի բանկային լիցենզիաներ Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Ավստրալիայում եւ Եվրոպական տնտեսական գոտում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 5354

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW