Հանրակրթական դպրոցներում բարելավվում է ֆինանսական գրագիտությունը

20.12.2024 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դպրոց #ֆինանսական գրագիտություն
Ֆինանսական կրթման ծրագրի մշակման եւ իրագործման հանձնաժողովի նիստում ներկայացվել են հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։

«Նախարարությունը կարեւորում է բովանդակության արդիականությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաեւ ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ֆինանսական կրթման ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, նպատակն է բարելավել սովորողների ֆինանսական հմտությունները։

Նշվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն» առարկաների 2-11-րդ դասարանների ծրագրերում։ Ստեղծվել է ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագիրք, գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել եւս 12-ով։

Ներկայացվել են նաեւ 2025 թվականի ծրագրերի հիմնական ուղղությունները:
Դիտում՝ 1925

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW