Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Neo, C360 Ultra եւ C360 Elite փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար իրականացված արշավի արդյունքները: Բանկից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին գլխավոր մրցանակակրին են հանձնվել BYD Seagull էլեկտրամոբիլի բանալիները: 2-11-րդ մրցանակակիրներին են փոխանցվել $360-ին համարժեք դրամային մրցանակները: «Գոհունակությամբ փաստում ենք մրցույթի նկատմամբ հետաքրքրության եւ աշխարհագրական լայն ծածկույթի մասին. հաղթողների թվում են ոչ միայն մասնակիցներ Երեւանից, այլեւ մարզերից՝ Շիրակից, Տավուշից, Կոտայքից, Արմավիրից ու Արագածոտնից: Շնորհավորում ենք արշավի հաղթողներին: Բանկի հաճախորդներին հորդորում ենք լինել ակտիվ, հետեւել նորություններին եւ Converse Mobile-ը դարձնել ֆինանսական գործառնությունների հիմնական հարթակը։ Հավելվածի օգտատերերի համար արշավներն ու մրցույթները պարբերական են լինելու: Եվ 360-ը կդառնա Ձեր հաջողության թիվը նաեւ 2025թ. համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Բանկից հիշեցնում են, որ արշավի շրջանակում Կոնվերս Բանկն իր C360 փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդներին էր առաջարկել 23.09.2024-23.11.2024թթ կատարել ընդհանուր առնվազն 30,000 ՀՀ դրամի գործարք կամ գործարքներ: Արժեքավոր նվերներ էին նախատեսված արշավի պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր 360-րդ հաճախորդի համար: Tweet Դիտում՝ 301