16 Դեկտեմբեր 2024
26 Նոյեմբեր 2024
19 Նոյեմբեր 2024
07 Նոյեմբեր 2024
28 Հոկտեմբեր 2024
25 Հոկտեմբեր 2024
16 Հոկտեմբեր 2024
19 Սեպտեմբեր 2024
06 Սեպտեմբեր 2024
Մեր մասին
Visa-ն թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է: Ավելի քան 200 երկրներում այն հեշտացնում է գործարքները սպառողների, առեւտրականների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Visa-ի առաքելությունն է աշխարհը կապել ամենանորարար, հարմարավետ, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին բարգավաճելու հնարավորություն ընձեռելով: Visa-ի թիմը կարծում է, որ բոլորին եւ ամենուրեք ներառող տնտեսությունները զարգացում են եւ հասանելիությունը դիտարկում է որպես հիմք փողի շարժի ապագայի համար:
Ավելի քան 65 տարի Visa-ն հավատարիմ է անկանխիկ տնտեսություններ վարելուն եւ ամենաարդիական վճարային էկոհամակարգը ձեւավորելուն իր ներկայության երկրներում: Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ամենաժամանակակից, անվտանգ եւ նորարարական լուծումներից մեկը՝ ստեղծելով վճարումների համար հարմարավետ ենթակառուցվածք ամբողջ աշխարհում եւ առաջ մղելով իր գիտելիքներն ու փորձը: Visa-ն տասնամյակների փորձ ունի խարդախության դեմ պայքարում եւ ապահովում է իր սպառողների անվտանգությունը: Ընկերության ներդրումների ծավալը ապահով վճարումների ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում կազմել է $ 10 միլիարդ: Visa-ն աջակցում է սպորտին ամբողջ աշխարհում: 1988 թվականից այն հանդիսանում է Օլիմպիական խաղերի եւ 2000 թվականից` Պարալիմպիկ խաղերի հովանավոր:
Ի թիվս բազմաթիվ այլ ձեռքբերումների, Visa-ն ընդգրկված է BrandZ TOP 100 ամենաարժեքավոր համաշխարհային ապրանքանիշերի առաջին տասնյակում: Ցուցակը ամեն տարի հրատարակվում է Kantar-ի կողմից:
Ավելի քան 22 տարի Visa-ն առաջ է տանում թվային վճարումների եւ նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում։
2021 թվականին Վրաստանում եւ Հայաստանում Visa-ի գլխավոր տնօրեն եւ տարածաշրջանային մենեջեր է նշանակվել Դիանա Կիգուրաձեն: