Visa-ն ներկայացնում է առեւտրի ապագան ձեւավորող ԱԲ, թոքենների եւ ստեյբլքոյնների հնարավորությունները

30.06.2026 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Visa-ն այսօր ներկայացրել է արհեստական բանականության, ստեյբլքոյնների եւ թոքենների մի շարք հնարավորություններ, որոնք նախատեսված են օգնելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի (CEMEA) տարածաշրջանի հաճախորդներին  մասնակցել առեւտրի նոր սերնդին։ Փարիզում հուլիսի 1-ին կայանալիք Visa Payments Forum-ի նախօրեին Visa-ն ներկայացրեց, թե ինչպես են երկու հիմնարար փոփոխություններ՝ արհեստական բանականությունը եւ ստեյբլքոյնները, վերափոխում առեւտրի եւ դրամական շրջանառության front end եւ back end հատվածները, ինչպես նաեւ՝ ինչ հնարավորություններ է Visa-ն տալիս հաճախորդներին՝ հարմարվելու, մասշտաբավորվելու եւ վստահելի նոր փորձառություններ ստեղծելու համար։

«Առեւտուրն անցնում է նոր փուլ՝ դառնալով ավելի խելացի, ծրագրավորվող եւ ինտեգրված առօրյա կյանքի մեջ», - ասել է CEMEA-ի տարածաշրջանային նախագահ Թարեք Մուհմուդը:  «Թվային տնտեսությունը սպասարկող ընկերությունների համար հնարավորությունները հսկայական են, սակայն ոչ պակաս կարեւոր են վստահությունն ու փոխգործելիությունը։ Visa-ն կենտրոնացած է ենթակառուցվածք եւ բանականություն ապահովելու վրա՝ վստահությամբ նորամուծություններ անելու, վճարումների front end եւ back end հատվածները բարելավելու, ինչպես նաեւ սպառողների ու բիզնեսի համար ավելի լավ փորձառություն ստեղծելու համար»։

Առեւտրի Front end-ի հզորացում՝ ԱԲ-ի միջոցով

Visa-ն մանրամասնել է, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում գործարքների սկզբնավորման, հաստատման եւ վստահության ապահովման ձեւը, ինչպես նաեւ արագացնում է առեւտրի նոր փորձառությունների ձեւավորումն ու մատուցումը։ Քանի որ ԱԲ-գործակալներն ավելի ու ավելի հաճախ են հանդես գալիս սպառողների ու բիզնեսի անունից, Visa Intelligent Commerce-ը՝ ընկերության լուծումը  «գործակալական առեւտրի» ոլորտի համար, ապահովում է ԱԲ-գործակալների կողմից գործարքների անվտանգ բացահայտման, սկզբնավորման եւ ավարտի համար անհրաժեշտ վստահությունն ու վերահսկողությունը։

Այս փոփոխությունը խթանելու համար Visa-ն համագործակցում է ամբողջ էկոհամակարգի հետ՝ ապահովելու  գործակալների կողմից նախաձեռնած գործարքների թափանցիկությունը եւ վստահելիությունը։ Սա ներառում է առեւտրականների հնարավորությունների ընդլայնում New Generation-ի հետ համատեղ գործարկված Agent Score-ի շնորհիվ, որը թույլ է տալիս առեւտրականներին գնահատել իրենց կայքերի պատրաստվածությունը «գործակալական առեւտրի»  համար, մասնավորապես՝ արդյո՞ք  ԱԲ-գործակալները կարող են ազատ կողմնորոշվել, հասկանալ եւ կատարել առաջադրանքներ կայքի ներսում։ Բացի այդ, Agentic Directory-ի գործարկմամբ Visa-ն ստեղծել է տեղեկատու, որն ընդգրկում է «գործակալական առեւտրի»  ճանաչված մասնակիցներ հանդիսացող գործակալներ եւ առեւտրականներ։

Թոքենների կատարելագործում՝ ԱԲ-ի կողմից կառավարվող առեւտրի համար

CEMEA տարածաշրջանում էլեկտրոնային առեւտրի աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը եղել է թոքենավորումը, որն ապահովում է ավելի անվտանգ, հարմար ու անխափան վճարումներ՝ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ՝ բջջային ալիքներով։ CEMEA-ում Visa-ն արձանագրել է թոքենավորված գործարքների արագ աճ՝ 2023 թվականի 26%-ից մինչեւ 2026 թվականի 70%։

Թոքենների ֆունկցիոնալությունն էլ ավելի ամրապնդելու համար Visa-ն հարստացնում է տվյալների բազան՝ ավելացնելով մանրամասներ գործարքի տեսակի, թոքենի կիրառման վայրի եւ վճարումն իրականացնողի վերաբերյալ։ Երկրորդ բարելավումը թոքենի վստահության ազդանշանն է. թոքենն ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում գնահատվում է՝ ելնելով ակտիվացման պատմությունից ու վարքագծային տվյալներից, եւ դրա հիման վրա ձեւավորվում է վստահության ազդանշան՝ կից ամեն մի գործարքին։

Այս բարելավումները թոքենների դերն ամրապնդում են՝ որպես վստահելի թվային ու ԱԲ-կառավարվող առեւտրի հիմք՝ հաճախորդներին տրամադրելով ավելի հարուստ համատեքստ եւ ամուր երաշխիքներ մի պայմաններում, երբ գործարքներն ավելի ու ավելի ավտոմատացված ու ինտեգրված են դառնում։

Դրամական շրջանառության Back end-ի  արդիականացումը ստեյբլքոյնների միջոցով

Visa-ն ներկայացրեց ստեյբլքոյնների ու բլոկչեյնի վրա հիմնված ենթակառուցվածքի միջոցով հաշվարկների եւ արժեքի փոխանցման արդիականացման առաջընթացը։ Tokenized Deposits ծրագրի շրջանակում ընկերությունը ստեղծելու է տեխնոլոգիական շերտ, որը բանկերին թույլ կտա ավանդական ավանդները վերածել ծրագրավորվող, շուրջօրյա թվային փողի։ Սա բանկերին հնարավորություն է տալիս համապատասխանելու ստեյբլքոյնների արագությանը եւ ճկունությանը՝ միաժամանակ պահպանելով միջոցները հաշվեկշռում ։

Visa-ն նաեւ ընդլայնում է ստեյբլքոյնների վճարահաշվարկային փորձնական ծրագրերը՝ ներառելով  մի քանի տարածաշրջաններ, բլոկչեյններ ու արժույթներ։ 2025 թվականի սկզբին ստեյբլքոյնների վճարահաշվարկային առաջին փորձնական ծրագրերի գործարկումից ի վեր Visa-ն VisaNet-ի միջոցով ստեյբլքոյններով տեղաշարժել է միլիարդավոր դոլարներ եւ  2026 թ. մարտի դրությամբ տարեկան ծավալը կազմում է մոտ 7 մլրդ դոլար։ Թողարկող (էմիտենտ) բանկերն արդեն իսկ շաբաթական 7 օր բլոկչեյնի միջոցով գործարքներ են  կատարում Visa-ի հետ, եւ ընկերությունը ձգտում է տարածել այս պրակտիկան՝ ընդգրկելով նաեւ ձեռք բերող (էքվայրինգային)բանկերը, ինչը կբարձրացնի հաշվարկների ճկունությունն ու հաճախականությունն ամբողջ էկոհամակարգում։  CEMEA-ում ստեյբլքոյնների վճարահաշվարկային հնարավորությունների գործարկումից ի վեր, մեկ տարվա ընթացքում, հաշվարկների ծավալներն աճել են գրեթե 60 անգամ։

Սպառողներին ու բիզնեսին Visa-ի ցանցի ցանկացած կետում ստեյբլքոյն-հաշվեկշիռներ ծախսելու հնարավորություն ընձեռելու համար Visa-ն շարունակում է ընդլայնել ստեյբլքոյնների հետ կապված քարտային ծրագրերը։ Ներկայումս ամբողջ աշխարհում ավելի քան 160 ծրագիր արդեն գործում է կամ մշակման փուլում է, եւ ակնկալվում է, որ ընդունումն արագ կաճի։

ԱԲ-ի օգտագործումը՝ վերլուծական տվյալները գործնական քայլերի վերածելու համար

Հաճախորդների աճող ակնկալիքներին արձագանքելու նպատակով Visa-ն համատեղում է ժամանակակից ենթակառուցվածքն ու տվյալահենք հնարավորությունները, որոնք կրում են ողջ վճարային ուղու ավելի գիտակ որոշումներ կայացնելու ներուժ։ Ընկերությունը ներկայացնում է արհեստական բանականության վրա հիմնված ճանապարհորդական հետախուզական հնարավորություն, որն օգնում է բանկերին կանխատեսել հաճախորդների ճանապարհային կարիքները՝ տվյալ գործարքն ավարտվելուց առաջ։ Այսօր CEMEA-ում գործարկվող Visa Trip Intelligence-ը VisaNet-ի ռեսուրսները, երրորդ կողմի տվյալները, ճամփորդության մտադրությունների կանխատեսումն ու անհատականացված երթուղիների ձեւավորումը համատեղում է ակտիվացմանը պատրաստ վերլուծությունների հետ՝ բանկերին հնարավորություն տալով ճամփորդությունից առաջ ժամանակին աջակցություն ցուցաբերել, նվազեցնել վճարային խոչընդոտները ու ճամփորդության ընթացքում ավելի համապատասխան արտոնություններ, ծառայություններ ու փորձառություններ առաջարկել։
Դիտում՝ 2769


Smartclick.ai
Quality Sign BW