Visa-ն եւ ԱրմՍվիսԲանկը գործարկում են Visa B2B Connect-ը Հայաստանում
05.05.2025 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /

Թվային վճարումների առաջատար Visa-ն ԱրմՍվիսԲանկի հետ համագործակցությամբ գործարկում է իր կորպորատիվ միջսահմանային b2b վճարումների Visa B2B Connect հարթակը Հայաստանում։ ԱրմՍվիսԲանկն առաջին հայաստանյան բանկն է, որն առաջարկում է այս նորարարական ծառայությունը։
Visa B2B Connect-ի մեկնարկի առթիվ Visa-ն եւ ԱրմՍվիսԲանկը Երեւանում մամուլի ասուլիս անցկացրեցին՝ ներկայացնելով այն առավելություններն ու հնարավորությունները, որոնք Visa B2B Connect-ը տրամադրում է Հայաստանի կորպորատիվ հատվածին։
Visa B2B Connect-ը առաջադեմ ցանց է, որը ստեղծվել է հատուկ իրավաբանական անձանց միջեւ B2B գործարքների համար։ Միանալով Visa B2B Connect-ին՝ ԱրմՍվիսԲանկը ընդլայնում է իր կարողությունները՝ մոտ 118 երկրներում անդամ բանկերի եւ այլ ֆինանսական հաստատությունների հետ արագ, անվտանգ եւ արդյունավետ միջազգային գործարքներին նպաստելու հարցում։
«Հպարտ ենք Հայաստանում գործարկել Visa B2B Connect-ը մեր վստահելի գործընկեր ԱրմՍվիսԲանկի հետ։ Այս հարթակը վերափոխում է բիզնեսների՝ սահմանների միջեւ գումար փոխանցելու եղանակը, առաջարկելով արագություն, անվտանգություն եւ թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ֆինանսական գործարքների համար։ Սա կարեւոր փուլ է երկրի կորպորատիվ հատվածի համար եւ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ բիզնեսի բարգավաճմանը նպաստող նորարարությունների խթանմանը»,-նշել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
«Մենք մեծ հպարտությամբ ենք հայտարարում, որ մեր բիզնես հաճախորդների համար հասանելի ենք դարձնում այս գլոբալ լուծումը։
Visa B2B Connect-ն ապահովում է պարզեցված վճարային գործընթացներ, ապահովություն և արագություն՝ դառնալով անփոխարինելի գործիք միջազգային շուկայում գործող կազմակերպությունների համար», - նշել է ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ, Առևտրի ֆինանսավորման և թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Անժելա Բարսեղյանը։
Visa B2B Connect-ը ապահովում է կանխատեսելիություն եւ թափանցիկություն միջազգային դրամական փոխանցումների համար՝ արժեքավոր ներդրում հանդիսանալով ռազմավարական որոշումների կայացման եւ բիզնես պլանավորմանը աջակցելու համար։
Դիտում՝ 7135