Visa-ն եւ Ամերիաբանկը խթանում են երիտասարդների ստեղծագործական եւ նորարարական մտածողությունը
15.04.2025 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն, համագործակցելով Ամերիաբանկի հետ, աջակցել է վերջինիս նախաձեռնած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթին։
Նախաձեռնության նպատակն էր բացահայտել եւ խրախուսել ստեղծարար, պայծառ եւ ճկուն մտածողությամբ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ ուսանողներին։
Մրցույթին կարող էին մասնակցել 2024-2025 ուսումնական տարվա այն ուսանողները, որոնք Ամերիաբանկի Visa Student քարտապան են։ Մրցանակային կարգերը երեքն էին՝ 160 կրթաթոշակ, «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծի ֆինանսավորում եւ 10 ուղեգիր հեղինակավոր Բերքլիի համալսարան:
Դեպի Կալիֆորնիա ճամփորդությունը կազմակերպվում է Visa-ի հետ համագործակցությամբ`10 լավագույն նախագծերի հեղինակներին տալով Բերքլիի համալսարանում կարճաժամկետ ծրագրի մասնակցելու
հնարավորություն:
Այս նախաձեռնությունը Visa-ի` Հայաստանում նորարարությունը խթանելու եւ երիտասարդներին խրախուսելու ավելի լայն հանձնառության մասն է։
«Այս մրցույթին աջակցելը նպաստում է երկարաժամկետ հաջողության համար կայուն հիմքի ստեղծմանը: Մենք հավատում ենք, որ մարդկանց անհրաժեշտ հմտություններով զինելը ստեղծում է հնարավորություններ եւ խթանում բարեկեցությունը»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
«Երիտասարդ նորարարների ձգտումը տեսնելը իսկապես ոգեշնչող էր։ Ամերիաբանկի հետ համագործակցությունն արտացոլում է մեր նվիրումը՝ աջակցելու երիտասարդ սերնդին այնպիսի ռեսուրսներով, որոնք կօգնեն կատարել նշանակալի փոփոխություններ իրենց շրջապատում», - ասել է Հայաստանում Visa-ի բիզնեսի զարգացման տնօրեն եւ նախագծերի գնահատման ժյուրիի անդամ Անի Ալեբյանը։
Դիտում՝ 3310