Ապագան արդեն այստեղ է. Visa-ն ազդարարում է ԱԲ առեւտրի նոր դարաշրջանը

02.05.2025 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Առեւտրի ապագան ներկայացվել է Visa Global Product Drop միջոցառմանը՝ AI-ով համալրված հզոր նորամուծություններով, որոնք սպառողներին թույլ են տալիս որոնել եւ գնումներ կատարել AI-ի օգնությամբ, ինչպես նաեւ ներկայացվում են նոր ռազմավարական գործընկերություններ եւ արտադրանքի նորարարություններ։

«Վճարման նոր եղանակների հայտնվելուն պես, նրանք պետք է գործեն մի ցանցի մեջ, որը միշտ հասանելի է՝ ապահով, պաշտպանված, մասշտաբավորվող եւ մշտապես նորարարական»,- ասել է Visa-ի  գլխավոր գործադիր տնօրեն Ռայան Մաքիներնին։ «Մենք օգտագործում ենք մեր ցանցի հզորությունը եւ մեր տասնամյակների փորձը՝ նոր պրոդուկտներ եւ լուծումներ ներկայացնելու համար, որոնք կփոխակերպեն առեւտուրը եւ վստահություն եւ անվտանգություն կապահովեն AI-ով աշխատող վճարումների համար»։

Պրոդուկտի ճանապարհային քարտեզը

Visa-ն մեկնարկեց Global Product Drop-ը՝ ներկայացնելով, թե ինչպես AI-ի եւ թվային առեւտրի համադրությունը էական փոփոխություն կբերի սպառողների՝ ապրանքներ եւ ծառայություններ գտնելու եւ գնելու հարցում։ Շուտով սպառողները կկարողանան լիազորել AI գործակալներին ընտրել, գնել եւ կառավարել իրենց անունից։ Այս ամենը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ վճարումների հարցում AI գործակալներին վստահեն ոչ միայն օգտատերերն, այլեւ բանկերն եւ վաճառողները։ Visa-ն վստահություն կբերի AI-ով իրականացվող առեւտրին իր գործընկերներին՝ AI հարթակներին, տեխնոլոգիական խաղացողներին, բանկերին, ֆինտեխներին, վաճառողներին եւ այլոց տրամադրելով Visa-ի ցանցին միանալու պարզ եղանակը։ Սա Visa-ի հաջորդ քայլն է անխափան եւ անվտանգ թվային վճարումների միջոցով ավելի շատ գնորդներ եւ վաճառողներ միավորելու ճանապարհին։

Ընկերությունը ներկայացրել է Visa Intelligent Commerce-ը՝ նորարարական նախաձեռնությունը, որը բացում է Visa-ի վճարային ցանցը այն ծրագրավորողների եւ ինժեներների համար, որոնք ստեղծում են AI առեւտրի առաջին սերունդը։ Visa-ն նաեւ հայտարարել է կայունարժույթի (stablecoin) ոլորտում նոր համագործակցությունների մասին՝ ավելի շատ մարդկանց եւ տարածաշրջաններ ընդգրկելու նպատակով։ Visa-ն ներկայացրել է նաեւ իր Flex Credential հարթակի ընդլայնումը եւ նոր պրոդուկտներ եւ ծառայություններ, որոնք մարդկանց ավելի շատ հնարավորություններ են ընձեռում՝ վճարումներ կատարելու եւ ստանալու համար։

Visa Intelligent Commerce.նոր դարաշրջան

Վերջին 25 տարիների ընթացքում Visa-ի ցանցը մշակել է 3.3 տրիլիոն գործարք։  Visa-ն ընդլայնելու է ֆիզիկական եւ թվային առեւտրում առկա ենթակառուցվածքները, ստանդարտները եւ հնարավորությունները դեպի  AI-ով իրականացվող առեւտուր։ Շուտով սպառողները AI հարթակների միջոցով AI գործակալներին թույլ կտան օգտագործել Visa վկայական (որոնց թիվն այսօր հասնում է 4.8 միլիարդի) վճարումներ ընդունող ցանկացած վաճառակետում (ներկայում ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 150 միլիոն) վճարման ցանկացած տարբերակի համար։  

AI առեւտրի զարգացումն անհրաժեշտ արագությամբ եւ ծավալով խթանելու համար ընկերությունը համագործակցում է AI հարթակների եւ ապրանքանիշերի հետ, որոնք սպառողներն ու առեւտրականները ընտրում են ամենօրյա աշխատանքի համար։ Դրանց թվում են Anthropic, IBM, Microsoft, Mistral AI, OpenAI, Perplexity, Stripe եւ Samsung ընկերությունները։
Դիտում՝ 7381


Smartclick.ai
Quality Sign BW