Հայաստանում հայտարարվել են She's Next, Empowered by Visa մրցույթի երեք հաղթողները
16.03.2026 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և գործառնական գործընկեր Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, հաջողությամբ ավարտել է She's Next, Empowered by Visa մրցույթի երրորդ ալիքը Հայաստանում՝ հայտարարելով երեք հաղթողների անունները լավագույն 10 մասնակիցների շարքից։
Այս տարի, առաջին անգամ Հայաստանում, ծրագրի եզրափակիչ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնեսները Elevator Pitch ձևաչափով՝ ոլորտի առաջատար մասնագետներից կազմված անկախ ժյուրիին։ Ժյուրին որոշել է հաղթողներին՝ 1-ին տեղ զբաղեցնողը ստանում է 2,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհ, 2-րդ տեղ զբաղեցողը՝ 1,800,000 ՀՀ դրամ դրամաշնորհ, իսկ 3-րդ տեղ զբաղեցողը՝ 1,600,000 ՀՀ դրամ դրամաշնորհ։
Մրցանակակիր բիզնեսների սեփականատերերն են՝
1-ին տեղ՝ Սոնա Քանքանյան, «ԷՆԿԻ» ստվերների շարժական թատրոն
2-րդ տեղ՝ Արմինե Քամալյան, «MarkPack» ընկերություն
3-րդ տեղ՝ Մարիամ Եղիազարյան, «ՓայտԱրար» ընկերություն
Ընտրված լավագույն 10 մասնակիցները անցել են համապարփակ վերապատրաստման ծրագիր, որը վարել են ապրանքանիշային մարքեթինգի, ֆինանսների և ներկայացման տեխնիկայի ոլորտի փորձագետները։
«Visa-ն հպարտ է Հայաստանում նպաստել կանանց ձեռներեցության առաջխաղացմանը մեր համաշխարհային She's Next նախաձեռնության միջոցով։ Առաջին She's Next մրցույթի անցկացումը Հայաստանում կարևոր իրադարձություն է, քանի որ մենք շարունակում ենք մեր առաքելությունը՝ կին ձեռներեցներին տրամադրելով գործնական գիտելիքներ, խորհրդատվություն և մի շարք ռեսուրսների հասանելիություն՝ իրենց բիզնեսը ընդլայնելու համար։ Համագործակցելով մեր գործընկերների հետ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ կին ձեռներեցների հզորացմանը և ներառական բիզնես միջավայրի ստեղծմանը, որտեղ կանանց ներդրումը գնահատվում եւ արժևորվում է», - ասել է Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
ՎԶԵԲ-ը մնում է She's Next-ի հիմնական գործընկերը Հայաստանում 2024 թվականից` նախաձեռնության մեկնարկից ի վեր։ Ծրագրի երրորդ ալիքի շրջանակներում ՎԶԵԲ-ը իրականացրել է փիչինգին, մարքեթինգին և ֆինանսներին նվիրված վերապատրաստման ծրագիր ընտրված լավագույն 10 մասնակիցների համար։
«Կին ձեռներեցներին աջակցելը ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից է, քանի որ ներառական տնտեսությունները ավելի ուժեղ և կայուն են։ She's Next-ի նման նախաձեռնությունների միջոցով մենք ուրախ ենք Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար ապահովել գործնական հմտություններ և աճի հնարավորություններ։ Ձեռնարկատերերին ֆինանսների, մարքեթինգի և փիչինգի գործիքներով հագեցնելով՝ նպատակ ունենք օգնել նրանց ամրապնդելու իրենց բիզնեսը, հասանելիություն ունենալ նոր շուկաներին և նպաստելու Հայաստանում դինամիկ մասնավոր ոլորտի զարգացմանը», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ազգային ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը։
ՀԲԸՄ-ն միացել է She's Next նախաձեռնությանը երրորդ ալիքի շրջանակներում՝ որպես գործառնական գործընկեր, աջակցելով ընտրության գործընթացին և նպաստելով ծրագրի հիմնական կազմակերպչական աշխատանքներին։
«Հայ բարեգործական ընդհանուր միությունը տարիներ շարունակ Հայաստանում իրականացրել է կանանց հզորացման ծրագրեր՝ բազմիցս իրական օրինակներով ցույց տալով, որ կանայք մեծ և խոստումնալից ներուժ ունեն։ Այս գործընկերությունը շարժիչ ուժ էր կին ձեռներեցների կարողությունների բացահայտման և զարգացման համար՝ խրախուսելով արժեքավոր գաղափարների կյանքի կոչումը», - ասել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։
She's Next, Empowered by Visa նախաձեռնությունը ներկայացվել է Հայաստանում 2024 թվականին՝ նպատակ ունենալով հզորացնել և աջակցել կին ձեռներեցներին՝ տրամադրելով տարբեր ռեսուրսների հասանելիություն, ներառյալ ֆինանսավորման հնարավորություններ։
Դիտում՝ 1306