Visa-ն կհամագործակցի OpenAI-ի հետ՝ ԱԲ առեւտրի հաջորդ սերունդը զարգացնելու համար

16.06.2026 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Visa Voice /
#Visa #OpenAI

Visa-ն (NYSE: V) հայտարարում է OpenAI-ի հետ ռազմավարական համագործակցության մասին, որի նպատակն է հնարավոր դարձնել անվտանգ Visa վճարումներ գործակալային առեւտրում՝ ապահովելով անխափան եւ վստահելի վճարումներ OpenAI-ի հարթակներում: 


Համագործակցության շրջանակում Visa-ն կտրամադրի իր գլոբալ ցանցը, հավաստագրման հնարավորությունները եւ անվտանգության ենթակառուցվածքը՝ աջակցելու գործակալային առեւտրի փորձառություններին՝ օգնելով սպառողներին եւ բիզնեսներին վստահությամբ շփվել եւ գործարքներ կատարել: Ընկերություններն այս մասին հայտարարել են Սան Ֆրանցիսկոյում կայացած Visa Payments Forum-ում:

Համագործակցությունը Visa Intelligent Commerce ավելի լայն նախաձեռնության մասն է, որը կենտրոնացած է անվտանգ վճարային հնարավորությունների ընդլայնման վրա՝ դեպի նոր թվային միջավայրեր: Visa-ն եւ OpenAI-ն կուսումնասիրեն նաեւ մի շարք կորպորատիվ կիրառություններ, այդ թվում՝ Codex-ով աշխատող, մշակողներին ուղղված փորձառություններ, ինչպես նաեւ ավելի ավտոմատացված եւ երկխոսային ձեւաչափով աշխատանքային հոսքեր, քանի որ ԱԲ-ն շարունակում է զարգանալ՝ դառնալով թվային փոխգործակցության կարեւոր ինտերֆեյս: 

Համագործակցության շրջանակում Visa-ի վճարային հնարավորությունները կինտեգրվեն OpenAI-ի փորձառությունների մեջ՝ մշակողներին եւ վաճառողներին տալով գործակալների կողմից նախաձեռնված Visa վճարումներն ընդունելու պարզեցված միջոց: OpenAI-ի հետ համատեղ Visa-ն կապահովի վստահելի եւ անվտանգ գործարքների հիմքում ընկած ցանցը, տոկենացման եւ ռիսկերի կառավարման հնարավորությունները: 

Գործարքներն իրականացվելու են հստակ սահմանված օգտատիրոջ թույլտվությունների, քաղաքականությունների եւ սահմանափակումների շրջանակում, ինչպիսիք են ծախսերի սահմանաչափերը, վաճառողների կատեգորիաները կամ պարտադիր հաստատումները: Գործարքների ընթացքում կօգտագործվեն տոկենացված Visa հավատարմագրեր, ինչպես նաեւ իրական ժամանակում թույլտվության ստուգում եւ խարդախության դեմ մոնիթորինգ, ինչը կօգնի ապահովել, որ ԱԲ-ի շնորհիվ հնարավոր դարձած նոր վճարային փորձառություններում պահպանվի անվտանգության եւ սպառողների պաշտպանության բարձր մակարդակ:

 «ԱԲ-ն առեւտուրը կփոխակերպի ավելի խորապես, քան երբեւէ արել են ինտերնետը կամ բջջային տեխնոլոգիաները: Քանի որ ԱԲ գործակալները դառնում են տնտեսության ակտիվ մասնակիցներ, Visa-ի նպատակն է ապահովել, որ գործարքները լինեն վստահելի, անվտանգ եւ անխափան: Հենց այդպիսի ենթակառուցվածք ենք մենք կառուցում OpenAI-ի նման գործընկերների հետ»,- ասել է Visa-ի ապրանքային եւ ռազմավարական զարգացման գծով գլխավոր տնօրեն Ջեք Ֆորեսթելը:

«Առեւտուրն իրականացվելու է շատ ավելի շատ վայրերում եւ շատ ավելի շատ ձեւերով, քան այսօր, եւ գործակալներն ավելի ու ավելի կարեւոր դեր կունենան՝ օգնելով մարդկանց կատարել ֆինանսների հետ կապված առաջադրանքներ՝ գնումներից եւ վճարումներից մինչեւ ավելի բարդ գործարքներ: Ինտեգրվելով Visa Intelligent Commerce-ի հետ՝ մենք կառուցում ենք ենթակառուցվածք անվտանգ, թափանցիկ եւ օգտատիրոջ կողմից վերահսկվող գործակալային գործարքների համար՝ օգնելով մարդկանց ավելի շատ բան անել ԱԲ գործակալների միջոցով՝ պահպանելով վստահությունը, որ վճարումները կատարվում են անվտանգ ու հուսալի կերպով»,- նշել է OpenAI-ի Commerce ուղղության գործընկերային հարաբերությունների ղեկավար Մարկո Մարուսը:

 Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք Cis.Visa.com կայք:
Դիտում՝ 1873


Smartclick.ai
Quality Sign BW