Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Հռիփսիմե Ստամբուլյանը 2010-2012-ին հիմնել է ANRIVA Trans միջազգային բեռնափոխադրումների եւ ANRIVA Tour զբոսաշրջային ընկերությունները: 35-ամյա գործարարի ANRIVA Group-ը նաեւ 2017-ից դարձել է Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Սովորելը՝ բիզնեսի հիմքԱռաջին մասնագիտությամբ լեզվաբան-քաղաքագետ եմ: 2006-ին կրթությունս շարունակել եմ Կիպրոսի միջերկրական կառավարման ինստիտուտում, իսկ 2008-ին՝ Հնդկաստանի Ձեռնարկատիրական համալսարանում: Անցած տարի ավարտել եմ նաեւ Հայաստանի պետական կառավարման ակադեմիան: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ուսանող տարիքից սկսել եմ աշխատել. թարգմանություններ էի անում, անգլերեն եւ իսպաներեն էի պարապում: Համալսարանի փորձաշրջանն անցնում էի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Ցանկանում էի այնտեղ աշխատանքի անցնել, սակայն աշխատավարձը շատ ցածր էր, իսկ ես ուզում էի կայանալ ու ծնողներիցս կախում չունենալ: Աշխատանքային փորձ ունե՞քՍկզբում մասնավոր ընկերության դրամարկղում էի աշխատել, ու քանի որ մեկ տարվա հաճախորդների սպասարկման փորձառություն ունեի եւ «ճանաչում էի գումարը», 20 տարեկանում ընդունվեցի բանկային համակարգ: Համալսարանի վերջին կուրսում էի, բանկում հաճախորդներին էի սպասարկում: Հայրիկս բայց դեմ էր. նա ինձ զբոսավարի կամ թարգմանչուհու դերում էր տեսնում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխատելու տարիներին նաեւ սովորում էի. ցանկանում էի տնտեսագիտությունից էլ գիտելիք ձեռք բերել, անընդհատ կարծիք էի լսում, որ ես «Բրյուսովն» եմ ավարտել. թերհավատորեն էին ինձ վերաբերվում: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Երեկոյան մշտապես տանն անգլերեն էի պարապում: 2005-ին մինչեւ 500 հազ. դրամ աշխատավարձ էի ստանում, մինչդեռ իմ հասակակիցները 70 հազ. դրամով աշխատանք չէին կարողանում գտնել ու ասում էին, որ ամեն տեղ փորձ են ուզում: Բեռնափոխադրումներն աղջկա գործ չէՉէի մտածում, որ պետք է իմ սեփական բիզնեսն ունենամ, միայն գիտեի, որ պետք է մշտապես «աճեմ»: Ես իմ ամբողջ կյանքը պլանավորում եմ: Օրինակ, պլանավորել էի՝ մինչեւ 30 տարեկանը 45 երկիր պետք է այցելեմ. չէի հասցրել ու 29 տարեկանում 22 երկիր այցելեցի, որ 45-ը լրացնեմ ու նպատակիս հասնեմ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Բանկում աշխատելու տարիներին ամուսնացա, երեխայի էի սպասում, 25 տարեկան էի: Դրամարկղի ղեկավար էի, աշխատանքս ծանրաբեռնված էր, ստիպված եղա դուրս գալ: Կյանքիս ամենամեծ սթրեսն էր. մտածում էի՝ եթե կարիերաս ընդհատվի, այլեւս գործ չեմ ունենա, իսկ ես պլանավորել էի 27 տարեկանում բանկի կառավարիչ դառնալ: 20 օր տանն էի՝ անգործ, սկսեցի թարգմանություններ անել բեռնափոխադրումներով զբաղվող մի կազմակերպության համար. ոլորտը հետաքրքրեց: Չինաստանում խոշոր բեռնափոխադրող ընկերություններում ընկերներ ունեի, որոնք ինձ սկսեցին առաջարկել ու քաջալերել Հայաստանում նման ընկերություն հիմնել եւ համագործակցել: Եթե մի ժամանակ հայրս էր դեմ, որ բանկում աշխատեմ, հիմա էլ՝ ամուսինս՝ բեռնափոխադրումներին. ասում էր՝ դա տղամարդու գործ է: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Ինձ հատկապես ծովային բեռնափոխադրումներն էին հետաքրքրում եւ որոշեցի հենց այս ոլորտում միջազգային ընկերություն հիմնել: Երեք ամսական աղջկաս հետ եմ գնացել պետական ռեգիստր՝ ANRIVA Trans-ը գրանցելու: ANIRVA-ն մեծ աղջկաս, իմ եւ ամուսնուս անվան առաջին տառերի միավորումն է:Մազերի գնով Գրասենյակ վարձակալեցի, ընտանեկան ֆոնդից գումար ծախսեցի՝ երեք սեղան, աթոռ, համակարգիչ եւ մեկ տպիչ գնելու համար: Անգլերենին տիրապետող երկու աշխատակից ընդունեցի, սովորեցրի նրանց բեռնափոխադրումների ոլորտին վերաբերող այն ամենը, ինչը ես մեկ տարվա ընթացքում էի ինքնուրույն ուսումնասիրել: Ներդրումները քիչ էին. անընդհատ գումարի կարիք կար: Բանակցություններ վարելով՝ փորձում էի խնդիրները կարգավորել: Լուրջ, սթրեսային իրավիճակներ են եղել, որ թվում է՝ չափից շուտ եմ մեծացել: Հիմա, իհարկե, մեծ ներդրումներ ենք անում՝ հաճախորդներին ճկուն վճարման տարբերակներ առաջարկելու համար: Ոչ մեկ չէր հավատում, որ կհաջողեմ, քանի որ աղջիկ եմ: Ամուսինս ասում էր՝ սխալ եմ վարվում, որ բարձր աշխատավարձերով աշխատանքները մերժում եմ եւ բիզնես սկսելու ռիսկին եմ դիմում: Բայց ես անգամ Հնդկաստանում սովորելու տարիներին $4000 աշխատավարձով առաջարկն էի մերժել: Ամալի Խաչատրյանը զրուցում է Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ստիպված եղա անգամ երկար մազերս կտրել. թվում էր՝ երկար մազերով ինձ անլուրջ են վերաբերվում: Մարդիկ իրենց միլիոնավոր բեռներն էին ինձ վստահում: Իմ աշխատավարձը մինչդեռ 60 հազ. դրամ էր, անգամ դա էի ներդնում բիզնեսում:Ոլորտում առանձնանում են Մեզ համար կապ չունի խոշոր կազմակերպություն է, թե ֆիզիկական անձ, նույն վերաբերմունքն ենք ցուցաբերում հաճախորդին, մշտապես տեղեկացնում ենք, թե բեռը որտեղ է գտնվում: Միգուցե այդ մոտեցումը հիմա արդեն կա, բայց 2010-ին նման ընկերություններում այդպես չէին աշխատում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Դինամիկ աճի ու նոր մոտեցման շնորհիվ է ANRIVA Trans ընկերությունը 2012-ին Ավստրիայում արժանացել Եվրոպական որակավորման բարձր տիտղոսի եւ ստացել արտոնագիր, ինչից հետո մեր ծառայությունները Եվրոպայում ավելի են հեշտացել: Թիմը Իմ նպատակն է աշխատանքային մեծ ընտանիք ունենալը. յուրաքանչյուր աշխատատեղի ստեղծումն ինձ բավարարվածություն է տալիս: Ես սոցիալական հարց եմ կարգավորում. այժմ 25 աշխատակից կա իմ թիմում. դեռ ավելանալու ենք: Երեւանում երկու գրասենյակ ունենք: Հռիփսիմե Ստամբուլյանը՝ աշխատակիցների հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Կան հաճախորդներ, որոնց համար բեռնափոխադրումներ ենք իրականացնում, օրինակ՝ Չինաստանից Եվրոպա կամ Եվրոպայից Ռուսաստան: Ուղիղ աշխատում ենք ծովային, օդային, գնացքային ընկերությունների հետ: Ունենք վարորդներ, որոնց հետ անմիջական աշխատում ենք մեր բեռները փոխադրելու համար: Շատ փոքր բեռներով չենք զբաղվում. աշխարհի ցանկացած վայրից կարող են մեզ դիմել: Տուրիզմ էլ. ինչո՞ւ ոչ Մենք հաճախորդին միայն բեռնափոխադրում չէինք առաջարկում. այլ տուրիստական ընկերություններին դիմելով՝ վիզա էինք կազմակերպում, տոմսեր, հյուրանոց ամրագրում, որ հաճախորդը մեկ փաթեթ ունենա: Հռիփսիմե Ստամբուլյանը Լուսանկարը՝ Անձնական արխիվից Մի գործարարի համար միշտ ամբողջական փաթեթի ծառայություն էինք մատուցում: Մի անգամ Կիպրոսում անձնական միջոցառում նշելու նպատակով նրան պետք էր 40 հոգու համար տուր կազմակերպել, մեր աշխատելաոճն այնքան էր հավանել, որ ցանկանում էր մեզ դիմել, բայց անհարմար էր զգում: Գաղափարն այդտեղից ծագեց. երբեւէ չէի մտածի՝ տուրիզմով այնքան կընդլայնվենք, որ կդառնանք տուր օպերատոր, ավիաընկերություն: 2012-ից սկսած՝ բոլոր ճյուղերն ուսումնասիրեցի, ձեւավորեցինք արտագնա, ներգնա տուրիզմի բաժիններ: Ձեռքբերումները 2017-ից ANRIVA Tour-ը, որոշակի ռիսկեր վերցնելով, դարձավ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը եւ վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում:Շատ էի ցանկանում, որ հայերը չարչարվելով չգնան Վրաստան՝ Եգիպտոս ճամփորդելու համար: Սկզբում շաբաթական երկու թռիչք էինք կազմակերպում դեպի Եգիպտոս, այս տարվա հունիսից՝ վեցն է լինելու: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Մեր ամենամեծ հաջողություններից է նաեւ Booking.com-ի նման Egypt.anrivatour.am օնլայն համակարգի ստեղծումը, որտեղ հաճախորդներն օնլայն կարող են գնել փաթեթ դեպի Եգիպտոս: Այն առաջարկում է ինչպես B2B, այնպես էլ B2C ծառայություններ: Նման համակարգ ներգնա տուրիզմի համար էլ կստեղծենք: Ընտանեկան հանգստությունը՝ բիզնեսի զարգացման պատճառ Յուրաքանչյուր կին, ինչքան էլ բիզնեսով զբաղվի, առաջին տեղում պետք է դնի ընտանիքը: Չափից շատ եմ ճամփորդում, աղջիկներս (երկու դուստր ունեմ՝ 9 եւ 5 տարեկան) հաճախ են ասում, որ իրենց ոչինչ հարկավոր չէ, միայն ես տանը լինեմ: Հաճախ առավոտյան երկրից մեկնում եմ եւ ուշ երեկոյան՝ վերադառնում: Այն կինը, որն ունի ընտանիք եւ երեխաներ, նրա բիզնեսը շատ-շատ ավելի հեռուն կգնա, որովհետեւ բիզնեսում դժվարությունները չափից շատ են՝ հատկապես կնոջ համար: Եթե չունես հոգեպես աջակցող մարդիկ, չես ունենա հանգստություն, որ ստեղծագործես բիզնեսում: Հռիփսիմե Ստամբուլյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շատ կարեւոր է նաեւ անցած ուղին, ոլորտի ճիշտ պատկերացում եւ լուրջ տեսլական ունենալը, մշտապես ինքնակրթվելը եւ բիզնեսի հիմքում միայն շահը չդնելը: Ամալի Խաչատրյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Anriva-ի «Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 35016