Banks.am-ն Ամիօ բանկի Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել է պարտատոմսերի բարձր տոկոսադրույքի, դրանց ապահովության եւ ներդրումների «ժողովրդավարացման» մասին։- Վերջերս Ամիօ բանկը ներկայացրեց նոր, բարձր տոկոսադրույքով պարտատոմսեր։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս թողարկումը եւ ինչո՞վ է այն տարբերվում շուկայում առկա այլ առաջարկներից։- Բարձր տոկոսադրույքն, առաջին հերթին, արտացոլում է շուկայի ընթացիկ միտումները։ Այսօր շուկայում առաջարկվող ֆինանսական գործիքների եկամտաբերությունն առհասարակ գտնվում է բարձր մակարդակի վրա, եւ մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները նույնպես օգտվեն այդ հնարավորությունից։Այս թողարկման մեջ փորձել ենք համադրել երեք բան, որոնք, իմ կարծիքով, ամենակարեւորն են ներդրողի տեսանկյունից՝ մրցունակ տոկոսադրույք, պարզ կառուցվածք եւ ամբողջությամբ թվային իրականացում։ Կարելի է ասել՝ այն միաժամանակ հարմար է, հասկանալի եւ տեխնոլոգիապես նոր մակարդակի վրա։ - Ի՞նչն է դարձնում այս պարտատոմսերը գրավիչ ներդրողների համար եւ ինչպե՞ս է ապահովվում նրանց ներդրումների անվտանգությունը։- Հարցին պատասխանեմ վերջին՝ առավել կարեւոր մասից․ պարտատոմսերն ապահովված են բանկի ֆինանսական կայունությամբ։ Կապիտալի եւ իրացվելիության բավարարության գնահատման՝ վերջերս ներդրված ներքին գործընթացները՝ ICAAP եւ ILAAP, ծառայում են իրենց նպատակին, այն է՝ վերահսկել բանկի կապիտալի համարժեքության, ընթացիկ իրացվելիության մակարդակները, ձեւավորել բավարար բուֆերներ, որոնք թույլ կտան դիմակայել շուկայի հնարավոր ցնցումներին։ Ռուբեն Մելքոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ամիօ բանկի, ինչպես ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի կողմից թողարկված պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Պարտատոմսը, ըստ էության, ներդրումային գործիք է, որը հնարավորություն է տալիս ավելացնել եկամուտը՝ պահպանելով բանկային ավանդին բնորոշ բոլոր հիմնական հատկանիշները՝ միաժամանակ լավացնելով եկամտաբերությունը՝ ի հաշիվ այն հանգամանքի, որ դրանց դիմաց վճարվող տոկոսները չեն հարկվում եկամտային հարկով։ Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ բանկային ավանդներից ստացվող եկամուտները հարկվում են 10% դրույքաչափով՝ նվազեցնելով ներդրողի զուտ եկամուտը, այս թողարկման պարտատոմսերի դիմաց հաշվեգրված եկամուտները ներդրողին են փոխանցվում ամբողջական ծավալով։ Պակաս կարեւոր չէ նաեւ պարտատոմսերի առեւտրի՝ երկրորդային շուկայի առկայության հանգամանքը, ինչը հնարավորություն է տալիս ներդրողին վաճառել պարտատոմսերը մինչեւ դրանց ժամկետի լրանալը՝ հաճախ պահպանելով կուտակված տոկոսներն ամբողջությամբ։ Միեւնույն ժամանակ, ավանդի ժամկետից շուտ մարումը, որպես կանոն, ենթադրում է կուտակված տոկոսների կորուստ՝ գրեթե ամբողջ ծավալով։ - Ինչո՞ւ որոշեցիք պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությունը հասանելի դարձնել նաեւ AMIO Mobile հավելվածում։- Թվային վերափոխումն ու նորարարությունը Ամիօ բանկի ռազմավարության առանցքային ուղղություններից են․ մենք ուզում ենք, որպեսզի ներդրում կատարելը դառնա նույնքան հեշտ, որքան առօրյա բանկային գործարքը եւ որ ժամանակակից ներդրումային գործիքները հասանելի լինեն ոչ միայն մասնագիտացված ներդրողներին, այլեւ՝ բոլորին։Amio Mobile հավելվածում պարտատոմսերի ձեռքբերումը պարզապես հարմարություն չէ, այն մեր թվային ռազմավարության բաղկացուցիչ մասն է։ Այլ կերպ այն կարելի է անվանել ներդրումների «ժողովրդավարացում»՝ պարզ, թափանցիկ եւ հասկանալի ձեւով։- Տեխնիկապես ինչպե՞ս է իրականացվում պարտատոմսերի գնման գործընթացը հավելվածում։- Գործընթացը կառուցված է շատ պարզ տրամաբանությամբ։ Հաճախորդը մուտք է գործում հավելվածի «Հայտեր» բաժնի «Պարտատոմսերի ձեռքբերում» էջ, ընտրում արժույթն ու քանակը եւ հաստատում դիմումը: Գործարքը կատարվում է իրական ժամանակում, պարտատոմսերը գրանցվում են ներդրողի պահառուական հաշվին, իսկ տոկոսային վճարումներն ավտոմատ կերպով փոխանցվում են նրա բանկային հաշվին։Այսպիսով, ամբողջ գործընթացը՝ որոշումից մինչեւ վճարում, տեղի է ունենում թվային միջավայրում՝ արագ, անվտանգ եւ առանց ավելորդ փաստաթղթային ընթացակարգերի։- Ինչպե՞ս եք գնահատում ներդրողների հետաքրքրությունը բարձր տոկոսադրույքով պարտատոմսերի հանդեպ։- Այս պահի դրությամբ արդեն տեղաբաշխվել է թողարկման գրեթե 4/5-ը, ինչը վկայում է դրա նկատմամբ բավական բարձր հետաքրքրվածության մասին։ Այս թողարկումն առանձնանում է նախորդներից նոր ներդրումների առավել բարձր տեսակարար կշռով, այսինքն՝ ընթացիկ տեղաբաշխման պարտատոմսերը գրավել են ոչ միայն գործող հաճախորդների, այլեւ՝ նոր ներդրողների ուշադրությունը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Շուկան այսօր փոխվում է՝ մարդիկ դառնում են ավելի իրազեկ եւ փնտրում են գործիքներ, որոնք համատեղում են ավանդների կայունությունն ու ավելի բարձր եկամտաբերությունը։ Մեր պարտատոմսերը հենց այդ հավասարակշռությունն են առաջարկում՝ ապահով, հարկից ազատված եւ այժմ նաեւ թվային տարբերակով։ Հայկական ներդրումային մշակույթը զարգանում է, եւ մենք ուզում ենք լինել այդ փոփոխության առաջնագծում։- Արդյո՞ք բանկը նախատեսում է նոր թողարկումներ։- Այո, անպայման։ Ամիօ բանկը պարտատոմսերի թողարկումը դիտարկում է ոչ թե մեկանգամյա քայլ, այլ՝ երկարաժամկետ ֆինանսավորման ռազմավարության մաս։ Մենք պլանավորում ենք պարբերական թողարկումներ՝ թե դրամով, թե արտարժույթով, տարբեր ժամկետներով եւ եկամտաբերությամբ։ Այս ձեւաչափը թույլ է տալիս մեզ դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները եւ շարունակաբար ներկայանալ կապիտալի շուկայում, իսկ ներդրողներին՝ պարբերաբար ստանալ նոր ներդրումային հնարավորություններ։Մեր նպատակն է Ամիօ բանկի պարտատոմսերը դարձնել շուկայում կայուն եւ վստահելի բրենդ։- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2025թ. առաջին կիսամյակում նվազել է շուրջ 42 մլրդ դրամով։ Ինչո՞վ է դա պայմանավորված եւ ինչպե՞ս են գործերը Ամիօ բանկում։- Ընդհանուր անկումը հիմնականում պայմանավորված է մի քանի գործոնով՝ նախկին թողարկումների ժամկետների ավարտով, ավանդային տոկոսադրույքների փոփոխությամբ եւ որոշ բանկերի՝ հավանաբար ֆինանսավորման կարճաժամկետ աղբյուրների նախընտրությամբ։ Մեր դեպքում պատկերը հակառակն է։ Ամիօ բանկը պահպանել է եւ նույնիսկ ավելացրել պարտատոմսերի պորտֆելը։ Սա արդյունք է նպատակային ֆինանսավորման ռազմավարության եւ ներդրողների աճող վստահության։ Այն պահին, երբ որոշ խաղացողներ, գուցե, նահանջում են պարտատոմսային շուկայից, մենք տեսնում ենք այն որպես կայուն եւ կարեւոր հարթակ՝ ինչպես բանկի, այնպես էլ երկրի ֆինանսական համակարգի համար։- Վերջին շրջանում պարտատոմսեր են թողարկում նաեւ ոչ ֆինանսական կազմակերպություններ։ Արդյո՞ք սա սրել է մրցակցությունը շուկայում։- Այո, մրցակցությունն աճել է, սակայն դա դրական զարգացում է․ այն վկայում է Հայաստանի կապիտալի շուկայի հասունացման մասին։ Ես աճող մրցակցությանը վերաբերվում եմ ոչ թե որպես խնդրի, այլ հակառակը՝ շարժիչ ուժի։ Այն խթանում է արդյունավետությունը, նորարարությունը եւ շուկայի ու տնտեսության ընդհանուր զարգացումը։ Ոչ ֆինանսական ընկերությունների մուտքն ընդլայնում է ներդրողների ընտրությունը եւ նպաստում շուկայի խորության ու կայունության ավելացմանը։ Ռուբեն Մելքոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Միեւնույն ժամանակ, տարբեր ոլորտների թողարկումների եկամտաբերությունը, բնականաբար, տարբեր է։ Միջազգային շուկաներում ոչ ֆինանսական ընկերությունների պարտատոմսերը սովորաբար ունեն մի փոքր ավելի բարձր եկամտաբերություն, քան բանկերի թողարկումները՝ միջինը մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր բազիսային կետով (0.3–2.0 տոկոսային կետ) ավելի։ Դա պայմանավորված է նրանով, որ բանկերն ավելի խիստ կարգավորվող եւ կայուն համակարգի մաս են կազմում, մինչդեռ կորպորատիվ թողարկումներն ավելի զգայուն են բիզնես ցիկլերի նկատմամբ։ Հայկական շուկայում եւս ձեւավորվում է նման պատկեր։ Ամիօ բանկը մրցում է ոչ միայն տոկոսադրույքով, այլ վստահությամբ, թափանցիկությամբ եւ շարունակականությամբ։ Շատ ներդրողների համար այդ երկարաժամկետ վստահությունն ավելի կարեւոր է, քան եկամտաբերության տարբերությունը։- Ի՞նչ կասեիք այն մարդկանց, ովքեր դեռ չեն ներդրել պարտատոմսերում։ Ինչո՞ւ է այժմ ճիշտ ժամանակը սկսել։- Կասեի, որ պարտատոմսերում ներդրումը ամենապրագմատիկ եւ խելամիտ, միեւնույն ժամանակ բավականին պարզ տարբերակներից մեկն է՝ ձեր խնայողություններն արդյունավետ աշխատեցնելու համար։ Այն թույլ է տալիս ստանալ կայուն, կանխատեսելի եկամուտ եւ միաժամանակ մասնակցել Հայաստանի ֆինանսական շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը։ Այսօր ներդրողների համար ձեւավորվել է բացառիկ միջավայր՝ տոկոսադրույքները բարձր են, գնաճը՝ կայուն, իսկ ֆինանսական համակարգի վերահսկողությունն ու կանոնակարգումը՝ հուսալի։ Սա այն պահն է, երբ կարելի է գտնել եկամտաբերության, եւ անվտանգության ճիշտ հավասարակշռությունը։Կցանկանայի կոչ անել մարդկանց լինել ավելի ակտիվ, ուսումնասիրել կապիտալի շուկան եւ ներդրումներ կատարել վստահելի թողարկողների միջոցով։ Որքան մեր ներդրողները դառնան իրազեկ եւ նախաձեռնող, այնքան ավելի ուժեղ եւ դիմացկուն կլինի Հայաստանի տնտեսությունը։Անի ԽչոյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 11565