ZEEKR-ը ընդլայնում է ներկայությունը Հայաստանում

23.09.2026 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /

ZEEKR-ը Հայաստանում ևս մեկ կարևոր քայլ է կատարել իր ներկայության ընդլայնման ճանապարհին․ Երևանում պաշտոնապես բացվել է ZEEKR-ի նոր սրահը և կայացել բրենդի նորագույն մոդելներից մեկի՝ ZEEKR 8X-ի պաշտոնական շնորհանդեսը:


Օրվա առաջին հատվածը տեղի է ունեցել Երեւանի Աճառյան փող․ 42 հասցեում, որտեղ պաշտոնապես բացվել է ZEEKR-ի նոր սրահը։ Միջոցառմանը ներկա էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ոլորտային և բիզնես գործընկերներ, ZEEKR բրենդի երկրպագուներ։

Ապա միջոցառումը շարունակվել է Alluria Wines-ի սրահում, որտեղ կայացել է ZEEKR 8X-ի պաշտոնական ներկայացումը։


Հայկական գինեգործության հարուստ ավանդույթներով առանձնացող սրահում ZEEKR 8X-ի ներկայացումը կառուցված էր երկու տարբեր մշակույթների և աշխարհընկալումների հանդիպման գաղափարի շուրջ՝ համադրելով ZEEKR-ի ժամանակակից տեխնոլոգիական աշխարհն ու հայկական գինեգործության ժառանգությունը։

ZEEKR- ի հաճախորդները և հյուրերը հնարավորություն են ունենցել մասնակցել այգեկութին և խաղողի տրորման ավանդական արարողությանը: 

Երեկոյի ամենավառ պահերից մեկը չինական պարի խորհրդավոր բեմադրությունն էր, որի ընթացքում ZEEKR 8X-ը հայտնվեց հանդիսատեսի առջև՝ մշակույթի, շարժման և ժամանակակից տեխնոլոգիայի տպավորիչ միահյուսմամբ։

Նոր սրահը ZEEKR-ի և հաճախորդների միջև անմիջական շփման նոր հարթակ է, իսկ ZEEKR 8X-ի մուտքը հայկական շուկա ընդլայնում է բրենդի առաջարկը՝ ներկայացնելով նոր սերնդի տեխնոլոգիաներն ու շքեղության նկատմամբ ZEEKR-ի մոտեցումը։


ZEEKR-ը շարունակում է Հայաստանում զարգացնել նորարարության, դիզայնի և տեխնոլոգիայի վրա հիմնված իր ներկայությունը՝ ձևավորելով ոչ միայն ավտոմեքենայի, այլև դրա շուրջ ստեղծվող ամբողջական փորձառություն։

ZEEKR ապրանքանիշը Հայաստանում ներկայացնում է Muran LLC-ն՝ միակ պաշտոնական ներկայացուցիչը։ ZEEKR ավտոսրահները տեղակայված են Երեւանի Կոմիտաս 47 եւ Աճառյան 42 հասցեներում։
Դիտում՝ 884

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW