ԿԲ-ն եւ J-PAL Europe-ը քննարկել են ապացույցների դերը քաղաքականության մշակման գործում

23.09.2026 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #J-PAL Europe

Սեպտեմբերի 22-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել Կենտրոնական բանկի եւ J-PAL Europe-ի կողմից կազմակերպված «From Evidence to Policy: Building a Culture of Experimentation» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովը: 


Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ ապացուցահեն քաղաքականության ձեւավորումը պահանջում է ոչ միայն համապատասխան կարողություններ, այլեւ՝ ինստիտուցիոնալ մշակույթ՝ պատրաստակամություն վերանայելու ենթադրությունները, փորձարկելու լուծումները մինչեւ դրանց լայնածավալ կիրառումը եւ հետեւողականորեն սովորելու ստացված արդյունքներից։ Նա նաեւ կարեւորել է ապացույցների կիրառումը քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ եւ համակարգված բաղադրիչ դարձնելու անհրաժեշտությունը։ 

ԿԲ-ից հայտնել են, որ հիմնական զեկույցով հանդես է եկել 2019 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր Աբհիջիթ Բաներջին՝ ներկայացնելով «From Evidence to Better Policy: What Does It Take?» թեմայով զեկույցը, որին հաջորդել է Մարտին Գալստյանի եւ Աբհիջիթ Բաներջիի քննարկումը՝ «The Importance of Evidence-Based Policies» թեմայով՝ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի մոդերատորությամբ։ 

Օրվա ընթացքում անցկացվել են նաեւ պանելային քննարկումներ եւ թեմատիկ ելույթներ՝ ապացուցահեն քաղաքականության, որակյալ հետազոտությունների եւ խիստ գնահատման մեթոդների կիրառման շուրջ։
Դիտում՝ 476

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW