Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

23.09.2026 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fast Shift #Yandex Go

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն ու Yandex Go-ն օրերս փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Fast Shift էլեկտրոնային դրամապանակի վճարային ծառայությունն ինտեգրվել է Yandex Go հավելվածում։ 


Fast Shift հավելվածն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որն ինտեգրվել է Yandex Go հավելվածում որպես վճարային մեթոդ։ Նախաձեռնությունը միտված է օգտատերերի համար առավել հարմար եւ շահավետ վճարային փորձառություն ստեղծելուն՝ միաժամանակ առաջարկելով մի շարք առավելություններ։ 

Fast Shift վճարահաշվարկային ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ընդգծել է, որ երկու տեխնոլոգիական ընկերությունների գործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում հաճախորդների փորձառության բարելավման եւ նոր լուծումների ներդրման համար․ «Fast Shift-ի համար շատ առանձնահատուկ է այս հնարավորությունը եւ այս համագործակցությունը։ Նախ՝ ինտեգրվել ենք ոլորտի առաջատարին, որն ունի միլիոնից ավելի օգտատեր եւ այդ օգտատերերը փաստացի հնարավորություն են ստանում նաեւ օգտվել Fast Shift հավելվածից եւ Fast Shift վճարման եղանակից։ Առավելությունները շարունակական են լինելու»:

Համագործակցության առաջին փուլում Yandex Go հավելվածում Fast Shift դրամապանակով վճարող օգտատերերը կարող են ստանալ 30% զեղչ մինչեւ 3 ուղեւորության համար։ Գործակցությունը լինելու է շարունակական եւ ընդգրկելու է Yandex Go-ի ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչն ուղեկցվելու է մի շարք առավելություններով Fast Shift դրամապանակի միջոցով վճարումներ կատարած օգտատերերի համար։

Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը կարեւորել է ընկերությունների գործակցությունը․ «Fast Shift-ն առաջին հայկական ընկերությունն է, որի դրամապանակը մենք ինտեգրել ենք, այսինքն՝ տրամադրում ենք մեր օգտատերերին ալտերնատիվ վճարման մեթոդ։ Դա կարեւոր է այն պատճառով, որ մենք լոկալ վճարահաշվարկային ընկերություններին կարողանում ենք հնարավորություն տալ ստանալու հասանելիություն հասարակության լայն զանգվածներին»:

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն արագ եւ անվտանգ էլեկտրոնային դրամապանակ է, որը ֆինտեխ լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Yandex Go-ն թվային հարթակ է, որը միավորում է մի քանի քաղաքային ծառայություններ։ Հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ուղեւորություններ եւ սնունդ ռեստորաններից, առաքել իրեր, վարձակալել ինքնագլորներ եւ շարժական լիցքավորիչներ, հետեւել հասարակական տրանսպորտի շարժին եւ օգտվել այլ հնարավորություններից։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1183

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW