Սեպտեմբերի 24-ից մինչեւ 2027թ. փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը: Բանկից հայտնել են, որ 4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ներառում են 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 6% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 24.09.2030թ.:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Պապ թագավորի 23/1):Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաեւ կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2693