Green Rock ընկերությունը Դիլիջանում ստեղծում է զբոսաշրջային, բնակելի եւ կրթական նախագծերի էկոհամակարգ, որն ուղղված է տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Ծրագրի շրջանակում իրականացվում է ութ նախաձեռնություն՝ ընդհանուր ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային արժեքով, որոնց շնորհիվ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ՝ կապված հյուրանոցի, համերգասրահի եւ հարակից ենթակառուցվածքների օպերացիոն եւ ծրագրային գործունեության հետ։ Արդեն ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրվել այս նախագծերում։ Hotel Լուսանկարը՝ Green Rock Բոլոր նախաձեռնությունները միավորված են տարածքային զարգացման միասնական ծրագրի ներքո եւ կազմում են 60 000 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համալիրի մաս, որը ներառում է.• Նոր հյուրանոց• Միջազգային մակարդակի համերգասրահ• Կամպուս՝ Green Rock ընկերության, Green Rock հիմնադրամի աշխատակիցների եւ Apicius Armenia-ի ուսանողների համար• Cabinet Café-ի վերակառուցված շենքը• Villa 3 համայնքային հաբ • Ռեկրեացիոն նոր արտ-այգի Դիլիջանում, որտեղ կտեղակայվեն արվեստանոց-ռեզիդենցիա, քայլարշավային ուղիներ, միջոցառումների համար նախատեսված կենտրոնական հրապարակ եւ համերգասրահին միացված ամֆիթատրոն, ինչպես նաեւ երեխաների, սպորտի եւ մեդիտացիայի գոտիներ։Չորս նախագծերի՝ կամպուսի, Villa 3 համայնքային հաբի, Apicius դպրոցի եւ Cabinet Café-ի վերակառուցված շենքի շինարարությունը կավարտվի արդեն 2026 թվականին։ Campus Լուսանկարը՝ Green Rock Եվս չորս նախագծեր գտնվում են նախագծման փուլում եւ մշակվում են գործընկերների ու տեղական համայնքի հետ համագործակցությամբ։ Green Rock-ի թիմը մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների ընտրությանը։ Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ, որոնք ունեն միջազգային փորձագիտական մակարդակ եւ մասնագիտական ճանաչում։Հիմնական գործընկերների թվում են՝ MVRDV, WOWHAUS, GMP Architekten, Centroproject (Սերբիա), IND Architects, DG Jones & Partners եւ այլ առաջատար կազմակերպություններ։ Villa 3 Community Hub Լուսանկարը՝ Green Rock Նախագծերի իրականացման ընթացքում թիմը կիրառում է միջազգային ճանաչում ունեցող ստանդարտներ եւ մեթոդաբանություն, ներառյալ FIDIC պայմանագրային դրույթները, Value Engineering սկզբունքները, BIM (Building Information Modeling) շենքերի տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաները, ինչպես նաեւ EDGE սերտիֆիկացման պահանջներին համապատասխանող կայուն եւ ադապտիվ լուծումներ։ Apicius School Լուսանկարը՝ Green Rock Մշակութային ժառանգության եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների հետ կապված նախագծերում թիմը ներգրավում է ճարտարապետ-վերականգնողների, որպեսզի ապահովվի դրանց պահպանության եւ կառուցվածքային ամբողջականության միջեւ օպտիմալ հավասարակշռություն։Այս նախաձեռնություններին աջակցելու, տեղական համայնքին ներգրավելու եւ Դիլիջանի առջեւ կանգնած ընթացիկ մարտահրավերներին արձագանքելու նպատակով Green Rock ընկերությունը Green Rock հիմնադրամի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում՝ Apicius միջազգային հյուրընկալության դպրոցը, որը ստեղծվել է իտալական Apicius Florence դպրոցի հետ համագործակցությամբ։ Cabinet Cafe Լուսանկարը՝ Green Rock Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն առաջ մղելու, նրա ինքնությունն ամրապնդելու եւ տեղական ձեռնարկատերերին աջակցելու նպատակով Green Rock-ն իր գործընկերների հետ միասին ստեղծել է Meet Dilijan հարթակը, որը կնպաստի զբոսաշրջության սեզոնայնության խնդրի լուծմանը եւ ոլորտի կայուն զարգացմանը։Բացի այդ՝ Green Rock հիմնադրամը, տեղական շահառուների հետ համագործակցությամբ, աջակցել է Դիլիջանի համայնքապետարանին՝ «Դիլիջանի քաղաքային տեսքի բարելավման հայեցակարգ» նախագծի մշակման գործընթացում։ Նախաձեռնության նպատակն է ապահովել քաղաքային միջավայրի որակի համապարփակ բարձրացում, ինչպես նաեւ նպաստել քաղաքի ամբողջական, գրավիչ եւ ճանաչելի կերպարի ձեւավորմանը։ Art Park Լուսանկարը՝ Green Rock «Մեր նպատակը այնպիսի նախագծերի ստեղծումն է, որոնք ձեւավորում են Դիլիջանի ապագան՝ որպես տարածաշրջանի մշակութային եւ տնտեսական կենտրոն։Հյուրանոցը լինելու է ոչ միայն ամենախոշորներից մեկը Երեւանից դուրս, այլեւ դառնալու է տարածաշրջանի նոր խորհրդանիշ եւ զարգացման կետ՝ հյուրընկալության ոլորտի եւ տեղական համայնքի համար։Համերգասրահը կոչված է վերադարձնելու քաղաքին իր մշակութային ռիթմը եւ դառնալու այն վայրը, որտեղ կանցկացվեն հարյուրավոր միջոցառումներ ու հանդիպումներ։Մեր յուրաքանչյուր նախագիծ հիմնված է հստակ գաղափարի վրա եւ ունի նշանակալի նպատակ, իսկ միասին դրանք ձեւավորում են կայուն եւ դրական ազդեցություն Դիլիջանի, մարզի եւ ամբողջ երկրի համար»,- նշել է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։ Music Hall Լուսանկարը՝ Green Rock Ընկերության մասին.Գրին Ռոքը Դիլիջանում գործող ընկերություն է, որն իրականացնում է լայնածավալ տարածքային նախագծեր եւ ձեւավորում է ապագայի էկոհամակարգերը: Մենք աշխատում ենք ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության եւ տնտեսության խաչմերուկում՝ ստեղծելով տարածքներ, որոնք ունեն տեղական արմատներ եւ համաշխարհային հասանելիություն:Գրին Ռոք հիմնադրամը ծառայում է որպես Գրին Ռոքի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պահպանող կառույց՝ ղեկավարելով համայնքային, մշակութային, էկոլոգիայի եւ կրթության ոլորտներում նախագծեր: Այն ստեղծում է ապագա փոխակերպումների եւ երկարաժամկետ հանրային արժեքի հիմք՝ թույլ տալով Գրին Ռոքի ռազմավարական նախագծերին զարգանալ ավելի ներառական, համատեքստից տեղյակ միջավայրերում: Tweet Դիտում՝ 7006