AMX-ն ամփոփել է նոյեմբեր ամսվա բորսայական տվյալները

05.12.2025 | 08:38 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմսեր #բաժնետոմսեր
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի նոյեմբեր ամսվա շուկայական տվյալները։ 

Ինչպես նշել են AMX-ում, ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։

Նոյեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43․4 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 86 գործարք՝ ավելի քան 28․2 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 109%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 26% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 11.7 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1159 գործարք՝ նոյեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 165 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է մոտ 60 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 463.4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ շուկայի կապիտալիզացիան աճել է՝ 10.6%-ով*։ Բաժնետոմսերով կնքվել է 144 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4․2 մլրդ ՀՀ դրամ: Նոյեմբերին կնքվել է 37 ռեպո գործարք։

2025թ․ ապրիլ ամսից Հայաստանի ֆոնդային բորսայի կայքէջում հասանելի են դարձել նաեւ Զամբյուղային ռեպո հարթակում իրականացված գործարքների տվյալները։ Այս հարթակում նոյեմբեր ամսվա ընթաքում կնքվել է 9 գործարք՝ ավելի քան 15,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։

Նոյեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում ավելի քան 3․3 մլրդ ՀՀ դրամ ծավալով՝ 8 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 381.50– 381․75 դրամ միջակայքում, առաջարկը՝ 381․50-383 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 382.03 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ․ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաեւ արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։
Դիտում՝ 226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW