Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը

05.12.2025 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
Ֆասթ Բանկի աջակցությամբ արդիականացվել եւ ամբողջությամբ վերանորոգվել են Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքի ամբողջ տարածքը։ 

Կապանի թատրոնը, որը համարվում է քաղաքի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը, այս տարի նշում է իր 90-ամյակը։

Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն ընդգծել է, որ այս աջակցությունը լավ նախադեպ է. 

«Քանի որ սկզբնականում շենքը թատրոն չի եղել, իր կառուցվածքը, մուտքի կառուցվածքն էլ էր սխալ՝ թատրոն մտնելիս միանգամից սանհանգույցներն են: Մեզ համար շատ կարեւոր էր, որ այն գոնե մի քիչ քաղաքակիրթ տեսք ունենա: Մեզ առաջարկեցին, որ Ֆասթ Բանկը կառուցի, նորոգի ամբողջությամբ: Իրենք եկան քանդեցին, գծեցին, սարքեցին: Հիմա գոնե այդ հարցով՝ մուտքի հարցով, սանհանգույց, հերթապահություն, դրամարկղ իրենց շնորհիվ կառուցվել է»: Նրա խոսքով՝ սա բացառիկ օրինակ է՝ ինչպես կարող են մեծ ընկերությունները մասնակցել մշակութային կյանքին եւ իրական ներդրում անել համայնքի համար կարեւոր կառույցներում։ 



Արդիականացված մուտքն ու սանհանգույցները եւս մեկ քայլ են դեպի արժանապատիվ մշակութային միջավայր ինչպես տեղի հանդիսատեսի, այնպես էլ հյուրերի համար։ Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակութային օջախներին՝  նպաստելով այդ կառույցների արժանապատիվ ու ժամանակակից միջավայրի ձեւավորմանը: 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW