IDBank-ը սկսում է ֆինանսական գրագիտության հերթական դասընթացների շարքը Oogway սուպերհերոսների դպրոցի հետ՝ ապահովելով 50 կրթաթոշակ։Եթե 14-17 տարեկան եք եւ ցանկանում եք իմանալ ավելին ֆինանսների աշխարհի մասին, ապա շտապեք, որովհետեւ առաջին 50 գրանցված աշակերտները IDBank-ի ֆինանսավորմամբ կմասնակցեն ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի եւ կսովորեն սահմանել ֆինանսական նպատակներ եւ հասնել դրանց, լինել ապահով ու չդառնալ զեղծարարության զոհ, ճիշտ տնօրինել եկամուտներն ու ծախսերը, ճիշտ օգտվել ֆինանսական գործիքներից եւ այլն։ Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել oogway.org կայք, մենյուից ընտրել «Ֆինանսական գրագիտություն» բաժինը եւ լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընտրելով դասընթացի մասնակցության նախընտրելի ամսաթվերը։ Նշվում է, որ IDBank-ի ֆինանսավորմամբ այս դասընթացներին արդեն իսկ հասցրել է մասնակցել 150 երեխա, նրանցից 100-ը՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները՝ Կողք Կողքի ծրագրի շրջանակում։ Ֆինանսական գրագիտության դասընթացներն անցկացվում են «Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավի շրջանակում եւ հանդիսանում են ընկերությունների Սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6605