ԵՆԲ-ն թվային Green Checker-ը հասանելի է դարձրել Կովկասի երկրների համար

13.11.2025 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ընդլայնել է կանաչ ֆինանսավորման համար իրավասու նախագծերը բացահայտման համար նախատեսված Green Checker առցանց գործիքի հասանելիությունը։

Այս անվճար գործիքը մշակվել էր բանկի կանաչ պորտֆելն ընդլայնելու եւ փոքր ու միջին բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու համար։

Նախկինում Green Checker-ը հասանելի էր միայն ԵՄ-ում, իսկ հիմա նրա հասանելիությունը ընդլայնվել է նաեւ Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի, Արեւմտյան Բալկանների, Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար։

«Green Checker-ը օգնում է ընկերություններին գնահատել՝ արդյո՞ք իրենց նախագծերը համապատասխանում են կլիմայական եւ շրջակա միջավայրի չափանիշներին եւ որոշել, թե արդյոք նրանք կարող են ֆինանսավորում ստանալ ԵՆԲ-ից մեր գործընկեր բանկերի միջոցով», - ասել է ԵՆԲ փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլը։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 8590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW