Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր

04.12.2025 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմսեր
Յունիբանկը հայաստանյան շուկայում առաջին անգամ թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ եւ 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ 

Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝  8.3%։

Ինչպես նշել են բանկում, այս նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար. այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։ Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն գերազանցում է ավանդական պարտատոմսերինը, ինչը դրանք հատկապես գրավիչ է դարձնում երկարաժամկետ եկամուտ ակնկալող ներդրողների համար։

Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո դրամային պարտատոմսերի համար այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով հավելյալ 6.5%, իսկ դոլարային պարտատոմսերի համար՝ 90-օրյա SOFR տոկոսադրույքին գումարելով 4%: Հինգ տարվա ժամկետի ավարտին բանկը կարող է մարել պարտատոմսերն անվանական արժեքով։

«Յունիբանկը ֆոնդային բորսայի ամենաակտիվ եւ առաջատար մասնակիցներից մեկն է՝ ներկայացնելով նոր ֆինանսական գործիքներ Հայաստանի արժեթղթերի շուկայում։ Մինչ օրս բանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 26 թողարկում, այդ թվում՝ Հայաստանում ստորադաս պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը, որը ձեռք է բերվել  ներդրողների լայն շրջանակի կողմից։ Սա հաստատում է բանկի նկատմամբ բարձր վստահությունը եւ հաճախորդների պատրաստակամությունը ներդրումներ կատարելու Յունիբանկի արժեթղթերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում:
Դիտում՝ 1226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW