Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկ Լուիջի Չաչչին և ատամնատեխնիկ Անդրեա Սասսեն ժամանակակից իմպլանտոլոգիայի նորարարական ու տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ իտալական C-Tech Implant ընկերության փորձն են ներկայացրել հայ մասնագետներին։Իտալացի մասնագետները սեմինարի ընթացքում անդրադարձել են վերականգնողական ստոմատոլոգիայի նոր միտումներին, թվային տեխնոլոգիաների կիրառմանը և բարդ կլինիկական դեպքերի արդյունավետ լուծումներին։Միջոցառումը կազմակերպվել է ՊրոֆԴենտա ընկերության և իտալական C-Tech Implant-ի նախաձեռնությամբ՝ Հայաստանում նավիգացիոն և թվային իմպլանտոլոգիայի զարգացումը խթանելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։Սեմինարի գլխավոր գործընկերը հայաստանյան լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն է, որը առողջապահական ոլորտի տնտեսվարողներին առաջարկում է ձեռք բերել բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ սկսած 0.5% փաստացի տոկոսադրույքից։«Ակբա Լիզինգը ստոմատոլոգիական այս սեմինարի գլխավոր գործընկերն է։ Մենք առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին առաջարկում ենք լիզինգի շահավետ պայմաններ՝ նորագույն սարքավորումների ձեռքբերման համար։ Այս պահին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առողջապահության ոլորտի տնտեսվարողները կարող են ձեռք բերել բժշկական սարքավորումներ՝ սկսած 0.5% փաստացի տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։«Այս սեմինարի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է իտալացի մեր գործընկերների հետ, և, իհարկե, ոլորտային նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում։ Ակբա Լիզինգի հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի և ձեռք ենք բերել ինչպես ներբերանային սկաներ, այնպես էլ ստոմատոլոգիական բազկաթոռներ, միկրոսկոպներ, վերջերս էլ մեր կլինիկան համալրեցինք ևս մեկ միկրոսկոպով և թվային սկաներով։ Պայմանները շատ լավն են. մինիմալ 10% գումարի ներդրմամբ հնարավոր է ձեռք բերել սարքավորումներ շատ չնչին տոկոսներով, որոնք նույնիսկ ժամանակի ընթացքում չեն երևում»,- նշել է ՊրոֆԴենտա ընկերության հիմնադիր Սերգո Հովհաննիսյանը։Մանրամասն՝ տեսանյութում։Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 187