IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը գլոբալ գործընկերությունների մասին պատմել է Khaleej Times-ին

06.11.2025 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Khaleej Times
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ ճանաչում ունեցող թերթի՝ Khaleej Times-ի հետ։ 

IDBank-ի ծառայությունների թվայնացման կարեւորության, միջազգային համագործակցությունների, նոր ծառայությունների, ապագայի անելիքների եւ բանկի համար նշանակալի այլ կարեւոր թեմաների մասին է խոսել Մհեր Աբրահամյանն իր հարցազրույցում։

Նա նշել է, որ IDBank-ի բանկային ծառայությունների ավելի քան 90%-ն այժմ կատարվում է առցանց՝ թվային եղանակով, սակայն դրան զուգահեռ բանկը պահպանում է նաեւ բանկոմատների եւ տերմինալների ցանցը թե՛ Երեւանում, թե՛ մարզերում՝ կանխիկ գործարքների պահանջը բավարարելու համար։

«IDBank-ը նաեւ հայաստանյան QR վճարային Էկոհամակարգի առաջատարն է՝ Իդրամի հետ համագործակցությամբ։ Մենք առաջինն էինք Հայաստանում, որ ներկայացրինք «Գնիր հիմա, վճարիր հետո (BNPL)» պրոդուկտը։ Մեր հաճախորդները կարող են գնումներ կատարել, օգտվել վճարման այս տարբերակից, ստանալ հետվճարներ եւ բոնուսներ, ու այս ամենը մեկ էկոհամակարգում», - հարցազրույցում նշել է Մհեր Աբրահամյանը։ 

Նա նաեւ կարեւորել է բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, առանձնացնելով ԱՄԷ-Հայաստան համագործակցությունը։ 

Վերջին տարիներին համագործակցությունն ընդլայնվել է, օրինակ, զբոսաշրջության, ֆինանսների, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Բացի այդ, բանկի գործընկեր Իդրամը վերջերս հայտարարեց AliPay+-ի հետ համագործակցության մասին, որ հնարավորություն է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկներին շուրջ 25․000 վաճառակետերում QR վճարումներ կատարել։ 

Հարցազրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Khaleej Times-ի հոդվածում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 7919
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW